Գրիգոր Ազարյան
| Ծնվել է | մարտի 15, 1934 |
|---|---|
| Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն |
| Մահացել է | դեկտեմբերի 14, 2009 (75 տարեկան) |
| Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
| Կրթություն | Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | բուլղարահայ |
| Մասնագիտացում | ռեժիսոր |
| Ամուսին | Վալենտինա Ռադինսկա |
| Պարգևներ | |
| IMDb | ID 1084875 |
Գրիգոր Ստեփանի Ազարյան (մարտի 15, 1934, Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն - դեկտեմբերի 14, 2009, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ազարյանը ծնվել է 1934 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Կրաստյո Սարաֆով կինոյի և թատրոնի ազգային ակադեմիան, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ստեղծագործական գործունեության մեծ մասը նվիրել է Բուլղարական բանակի թատրոնին, եղել է բեմադրիչ, աշխատել է նաև Պլովդիվի թատրոնում, Ազգային թատրոնում, Ալեկո Կոնստանտինով պետական թատրոնում, Սոֆիայի թատրոնում, ինչպես նաև Մոսկվայի և Բիտոլայի թատրոններում։ Բեմադրել է Անտոն Չեխովի, Ուիլյամ Շեքսպիրի, Նիկոլայ Գոգոլի, Նիկոլայ Հայտովի ստեղծագործությունները[1][2]։
30 տարի եղել է Կինոյի և թատրոնի ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2005 թվականից դասավանդել է Նոր բուլղարական համալսարանի թատրոնի բաժնում[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ռեժիսոր
- «Բոլորը և ոչ մեկը», (1978)
Որպես դերասան
- Дрямка (Պրիմերա 1965 թվական, հուլիսի 27)
- Птици и хрътки (1969 թվական, ապրիլի 11)
- Опашката на дявола (2001)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին արժանացել է Ասկիր թատերական մրցանակի[4]։
Արժանացել է Բուլղարիայի արտիստների միության «Իկար» մրցանակի՝ «Ռեժիսուրա» անվանակարգում՝ Անտոն Չեխովի «Ճայ» դրամայի բեմադրության համար (2008).
2006 թվականին Գրիգոր Ազարյանին շնորհվել է Նոր բուլղարական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել բանաստեղծուհի Վալենտինա Ռադինսկայայի հետ[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ազարյանի անունն է կրում Բուլղարիայի մշակույթի ազգային պալատի թատրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Почина режисьорът Крикор Азарян» (Bulgarian). News.dir.bg. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 «Крикор Азарян почина» (Bulgarian). Труд онлайн. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Famous Bulgarian Theater Director Krikor Azaryan Dies at 75». Sofia News Agency. 2009 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ Veneta Pavlova (2009 թ․ դեկտեմբերի 21). «In Memoriam of professor Krikor Azaryan». Radio Bulgaria.
- ↑ Профил на Крикор Азарян като почетен професор на Нов български университет Արխիվացված 2019-05-01 Wayback Machine, сайт на НБУ.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стайков, Д. Човешкият цирк и Крикор Азарян. Intense. С., 2008.
- Радинска, В. Ние с Коко. Крикор Азарян отблизо. Ентусиаст. С., 2011.
- Радинска, В. Крикор Азарян – алхимия на играта. Захарий Стоянов. С., 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервю с Крикор Азарян Արխիվացված 2004-12-29 Wayback Machine
- Крикор Азарян на крилете на "Икар" Արխիվացված 2008-03-30 Wayback Machine
- Facebook Page Списък постановки, интервюта
- Krikor Azaryan / Крикор Азарян (1934 - 2009)
- Крикор Азарян (անգլ.) Internet Movie Database կայքում
- Интервю с Крикор Азарян Արխիվացված 2004-12-29 Wayback Machine
- Анелия Янева, Крикор Азарян на крилете на „Икар“ Արխիվացված 2008-03-30 Wayback Machine, в. „Капитал“, 28 март 2008
- Страданията и възторзите на Крикор Азарян (мемоар, записан от Димитър Стайков) Արխիվացված 2011-06-26 Wayback Machine, Институт за изследване на близкото минало (мъртъв линк)
- Фен профил на Крикор Азарян Ֆեյսբուքում
- Крикор Азарян ՅուԹյուբում, филм на Лилия Абаджиева, публикуван на 15.02.2016 г.
| ||||||