Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջնակարգ դպրոց
Հիմնադրված է1834
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՊլովդիվ

Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան կամ Պլովդիվի հայկական դպրոց, բուլղարահայ միջնակարգ կրթական կենտրոն Պլովդիվ քաղաքի հին հատվածում՝ սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ։ Հիմնվել է 1834 թվականին ու տարբեր ժամանակաշրջանների ընդհատումներով`գործում է մինջև օրս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարդանանց» վարժարանը հիմնադրվել է 1834 թվականին՝ որպես տարրական դպրոց, որտեղ սկզբում կրթություն են ստացել միայն տղաները։ Առաջին ուսուցիչը եղել է Պետրոս դպիր Տեր-Ստեփանյանը։ 1866 թվականին բացվել է նաեւ օրիորդաց «Վառվառյան» դպրոցը[2]։

դպրոցի շենքը

Գոյություն ունեցող դպրոցի շենքը պահպանվել է գրեթե մինչև 19-րդ դարի վերջը, 1894 թվականին Պլովդիվի հայկական եկեղեցու բակում կառուցվել են նոր շենքեր՝ «Վարդանանց»՝ տղաների, և «Վառվառյան»՝ աղջիկների դպրոցներ[3]։ 1926 թվականին մասնագիտությամբ իրավաբան, դպրոցի խորհրդի նախագահ Վաղինակ Հայրապետյանը միավորում է երկու դպրոցները և դպրոցը գրանցում որպես կրտսեր միջնակարգ դպրոց։ Այսպիսով, կազմավորվեց Վարդանանց-Վարվարյան հայկական ազգային խառը վարժարանը։ 1925/1926 ուսումնական տարում դպրոցն ունեցել է մինչև յոթերորդ դասարան և ճանաչվել է կրտսեր ավագ դպրոցով տարրական դպրոց։

1942 թվականին Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան ընտանիքի կողմից սկսվեց վարժարանի նոր շենքի կառուցումը։ 1944/1945 ուսումնական տարում դասերը սկսվեցին դպրոցի նորակառույց շենքում։ 1944 թվականից հետո, Բուլղարիայի թագավորության անկմամբ և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության ստեղծմամբ պայմանավորված, դպրոցը վերանվանվել է կոմունիստական շարժման առաջնորդներից մեկի՝ Ստեփան Շահումյանի անունով։ Կառավարության որոշմամբ հայկական դպրոցը փակվել է 1976 թվականին։

1990 թվականի ժողովրդավարական փոփոխություններից հետո դպրոցը վերաբացվեց նվիրատուների անունով՝ Թությունջյան ընտանիք։ 2003/2004 թվականներից «Մեսրոպ Մաշտոց» ասոցիացիայի շնորհիվ գլխավոր մասնաշենքին ավելացվել է նաև երկհարկանի շինություն, որտեղ ամբողջ օրը դասավանդում են առաջին դասարանցիներին։

2009 թվականի հուլիսին Երևանում կայացած օլիմպիադայում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 130 հայ երեխաներից 20-ը ձեռք բերեց մրցանակներ, այդ թվում՝ դպրոցի երկու շրջանավարտներ՝ Ռաֆլին Սարգսյանը և Թերեզա Ոսկանյանը։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս վարդապետի՝ սուրբ Գևորգ եկեղեցի և տեղի դպրոց այցելելու մասին հուշատախտակ (1914)

Պլովդիվի հայկական դպրոցն ավարտել են հայտնի դեմքեր։ Այսօր դպրոցում սովորող երեխաների ճնշող մեծամասնությունը բուլղարացիներ են, դասավանդումն իրականացվում է բուլղարերենով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի այցը Պլովդիվի դպրոց». bulgaria.mfa.am. Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն. 6 սեպտեմբերի 2013 թվական.
  2. «Арменското училище в Пловдив на 181 години». armenianchurch-bg.com. Арменската епархия. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  3. «… ДО 1976 ГОДИНА». tutunjian.bg. Основно училище Виктория и Крикор Тютюнджян.