Կարմիր լուրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուրեր (այլ կիրառումներ)

Կարմիր լուրեր, կոմունիստական ամսաթերթ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) Հայկական խմբի օրգան։ Հրատարակվել է բուլղարահայ «Մամուլի կոմիտե» կազմակերպության կողմից։ Լույս է տեսել 1920-1921 թթ.-ին, Ֆիլիպեում (Պլովդիվ)։ Խմբագիր՝ Ս. Շահբազյան։ Եղել է հայալեզու առաջին կոմունիստական թերթը սփյուռքում։

Բուլղարահայ աշխատավորությանը կողմնորոշվել է դեպի կոմունիստական կուսակցությունն ու Կոմինտերնը, սոցիալիզմի իրականացումը կապել պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման հետ։ Ակտիվ գործունեություն ծավալել հանուն Խորհրդային Հայաստանում կոմունիստական վարչակարգի ամրապնդմանը։ Լուսաբանել է բուլղարահայ աշխատավորական շարժումներն ու ԲԿԿ-ի գործունեությունը, արձագանքել սովետական հանրապետություններին օգնող միջոցառումներին։

«Կարմիր լուրեր»-ին հաջորդել է «Նոր աշխարհ» (1922-1923 թթ.) թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png