Աստոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստոր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1943(1943-11-18)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Մահացել էմայիսի 15, 2022(2022-05-15) (78 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունձեռնածու-աճպարար

Աստոր (Անդրանիկ Շավարշի Արաբաջյան, նոյեմբերի 18, 1943(1943-11-18), Շումեն, Բուլղարիա - մայիսի 15, 2022(2022-05-15)), կրկեսի բուլղարահայ արտիստ, աճպարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Արաբաջյանը ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 18-ին, Բուլղարիայի Շումեն քաղաքում։ Իլյուզիոնիզմի նրա առաջին բացահայտումը տատիկից էր։ 12 տարեկանում թաղային այգում կրկես է կազմակերպել, որտեղ ցույց է տվել իր սովորածը։ Ինքնուս իլյուզիոնիստը 18 տարեկանից սկսեց զբաղվել այս մասնագիտությամբ։ Նրա առաջին պաշտոնական աշխատանքը եղել է շրջիկ թատերախմբում, որտեղ նա նվագել է կոնտրաբաս։

Սոֆիայում Աստորը հասցրեց ծանոթանալ Սենկոյի և Ֆակիրա Միտինի հետ։ Եղել է Astor Magic Theatre-ի սեփականատերը, որտեղ գտնվում է նաև Սենկոյի տունը։ Կատարել է ավելի քան 16000 շոու ամբողջ աշխարհում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստորը եվրոպացի միակ աճպարարն է, ով արժանացել է մոգերի միջազգային ընկերության «Ոսկե Օսկար» մրցանակի (1981)։ Նա բացել և տնօրինում է «Աստորի մոգական թատրոն»-ը, որտեղ բազմիցս հյուրախաղերով հանդես է եկել բուլղարացի հանրաճանաչ աճպարար Միստր Սենկոն՝ Եվստատի Խրիստով Կարայոնչևը (բուլղար․՝ Евстати Христов Карайончев): Ինքը՝ Աստորը, նույնպես բազմաթիվ հյուրախաղային ելույթներ է ունեցել՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրների կրկեսներում։ Նրա ելույթների քանակն անցնել է 1600-ից։

2008 թվականին Աստորն արժանացել է Բուլղարիայի արտիստների միության «Իկար» մրցանակի՝ «Էստրադային արվեստ» անվանակարգում, իր կատարած «Ալի Բաբա» աճպարարական համարի ինքնատիպության և գրավչության համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կնոջ՝ Պեպայի հետ ամուսնությունից ունի դուստր՝ Արուսը, ով երկար տարիներ իր երեխաներ Մելիդորսի ու Անդրեայի հետ բնակվում է ԱՄՆ-ում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Апостолов, Апостол (1989). Фокуси и фокусници. София: изд. Техника.