Jump to content

Վարդի Մանուելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդի Մանուելյան
Ծնվել է1970
Պլովդիվ, Բուլղարիա
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունջութակահար
ԱմուսինՄովսես Պողոսյան

Վարդի Մանուելյան (1970, Պլովդիվ, Բուլղարիա), հայ ջութակահարուհի։ Ջութակահար Մովսես Պողոսյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդի Մանուելյանը ծնվել է 1970 թվականին Պլովդիվում (Բուլղարիա)։ Սովորել է Պլովդիվի «Պերկով» երաժշտական դպրոցում, ավարտել Բուլղարիայի երաժշտական ակադեմիան (Սոֆիա) և Քլիվլենդի երաժշտական ինստիտուտը (Դ. Վայլերշտեյնի դասարան)։ Բնակություն է հաստատել Գլենդելում. 2004 թվականին դարձել է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիայի «Դետրոյտ» սիմֆոնիկ նվագախմբի մենակատարուհի։ Դասավանդում է Քոլբուրնի երաժշտական ակադեմիայում։

Կամերային գործերի կատարումներով մասնակցել է «Մալբորո», «Էլ Պասո», «Օլիմպիական», «Էփլ Հիլ», «Սեբագո» երաժշտական փառատոներին։ Ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի հետ շրջագայել է համերգային ծրագրերով (ԱՄՆ, Բուլղարիա, ԽՍՀՄ, Լեհաստան, Իսպանիա, Իտալիա) և մենահամերգներով։ Լոս Անջելեսի երաժշտական կազմակերպության «Ութնյակի» անդամ է։

2016 թվականին Վարդի Մանուելյանն ամուսնու՝ Մովսես Պողոսյանի հետ Երևանում նվագել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Վարդի Մանուելյանի և Մովսես Պողոսյանի՝ Ստեֆան Վոլփի ամբողջական ջութակի ստեղծագործությունների «Bridge Records» ձայնասկավառակը ընդգրկվել է Sunday Times-ի 2015 թվականի լավագույն տասնյակում (Մեծ Բրիտանիա)[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 – Ա. Կոձիանի անվան մրցույթի դափնեկիր (Չեխոսլովակիա),
  • 1985 – Հ. Վենյավսկու անվան մրցույթի դափնեկիր (Լեհաստան),
  • 1991 – Քոնեքթիքութի ջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր,
  • 1993 – Բրայան միջազգային փառատոնի 1-ին մրցանակ (ԱՄՆ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։