Տորք Զաքարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տորք Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Տորք Զաքարյան (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ, Սոֆիա, Բուլղարիա), հայ նկարիչ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Պոլսի գեղարվեստների դպրոցում։ 1888 թվականին Հովհաննես Այվազովսկին ծանոթանալով նրա գործին, քաջալերել է նրան, ցույց տվել լուսամուտից պոլսական տեսարանը և ասել. «Ահա քո դպրոցը, փոքրիկ վարպետ, նկարիր»։ Այնուհետև նվիրվել է նկարչության, հիմնականում ստեղծելով բնանկարներ, որոնց թիվը հասել է մի քանի հարյուրի։ 1896 թվականին մեկնել է Բուլղարիա, բնակություն հաստատել նախ Պլովդիվում, ապա Սոֆիայում, որտեղ ապրել է մինչև մահը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 329.