Jump to content

Ակոբ Ակոբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակոբ Ակոբով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1905(1905-05-15)[1][2]
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա[2][1]
Մահացել էմայիսի 12, 1983(1983-05-12)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԴենվիլ, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ,
  • Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Denville, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
  • Քաղաքացիություն Բուլղարիա և  ԱՄՆ
    Ազգությունհայ
    ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1934) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
    Մասնագիտությունքանդակագործ, մեդալագործ, նկարիչ և արվեստագետ
    Պարգևներ և
    մրցանակներ

    Ակոբ Մինասի Ակոբով (մայիսի 15, 1905(1905-05-15)[1][2], Սլիվեն, Բուլղարիա[2][1] - մայիսի 12, 1983(1983-05-12)[1], Դենվիլ, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ, Նյու Ջերսի, ԱՄՆ և Denville, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), բուլղարահայ ամերիկաբնակ քանդակագործ, մեդալագործ։

    Կենսագրություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Ակոբ Ակոբովը ծնվել է 1904 թվականին Սլիվենում։ Քանդակագործություն է սովորել Հռոմում, Փարիզում և Նյու Յորքում։ Աշակերտել է արձանագործ Մ. Ֆարաքճյանին, սովորել է Կիևի գեղարվեստի ինստիտուտում, աշակերտել բուլղարացի քանդակագործ Նիկոլոֆին։ Երիտասարդ տարիքում հեռացել է Բուլղարիայից՝ 1927 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում։ 1929-1930 թվականներին սովորել է Կոլումբիայի համալսարանում, 1930-1934 թվականներին Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցությամբ և հրավիրվել դառնալու ասիստենտ։ Երեք տարի անընդմեջ ակադեմիայում արժանացել է քանդակի առաջին մրցանակին։ Սովորել է Ջորջ Ուլանդ Բրինգմանի և Հարվի Դանի մոտ[4][5]։ Ցուցահանդեսներ է կազմակերպել ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, քանդակագործ Աթանաս Կաչամակովի հետ Նյու Յորքում մասնակցել է բուլղարացիների ցուցահանդեսին[6]։

    Մահացել է 78 տարեկանը չբոլորած։

    Ստեղծագործություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Արտաքին տեսաֆայլեր
    Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին նվիրված արծաթյա հուշամեդալ
    • Դասական ռեալիզմի հետևողությամբ ստեղծել է ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935)
    • Գեներալ Ս. Ջեքսոնի հուշարձանը (1940)

    Հուշամեդալներ՝

    Մատենագրություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://beta.medallicartcollector.com/artist/agopoff-agop?scrollTop=0
    2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 228.
    3. https://numismatics.org/saltuswinners/
    4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
    5. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
    6. «Агоп Агопов». artprice.bg. Վերցված է 19 февруари 2019 г-ին.
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 228