Բարեգործականի ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեգործականի ձայն
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և բուլղարերեն
Հիմնադրվել է2004
ՀիմնադիրՀԲԸՄ
ԳրասենյակՊլովդիվ, Բուլղարիա

«Բարեգործականի ձայն», տեղեկատու ամսաթերթ։ ՀԲԸՄ Բուլղարիայի շրջանային հանձնաժողովի պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2004 թվականից Պլովդիվում՝ բուլղարերեն և հայերեն։ Խմբագիր՝ Հռիփսիմե Երնիյազյան։

Լուսաբանում է ՀԲԸՄ կենտրոնական վարչության և մասնաճյուղերի գործունեությունը, բարեգործական միջոցառումները, ներկայացնում է միության հիմնադիր և նվիրյալ անհատներին, հոբելյանական տարեթվեր, անդրադառնում ՀԲԸՄ կրթական, մշակութային, մարզական հաստատությունների առօրյային, ծանոթացնում է Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, բուլղարահայ համայնքի անցյալին ու ներկային, Հայաստանում, Արցախում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Տպագրում է նաև գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, մշակութային և գիտական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։