Հայկ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Մնացականյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 14, 1995(1995-10-14) (28 տարեկան)
Ծննդավայր՝Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան

Հայկ Մնացականյան (բուլղար․՝ Айк Мнацаканян, հոկտեմբերի 14, 1995(1995-10-14), Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հունահռոմեական ոճի բուլղարահայ ըմբիշ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը ծնունդով Վրաստանից է՝ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի՝ Ջավախքի Ախալքալաք քաղաքից[1]։ Որոշ ժամանակ ապրել ու մարզվել է Ռուսաստանում։ 2017 թվականին տեղափոխվել է Բուլղարիա և հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո։ Հայկը նաև գերմանական Իսպրինգեն թիմի անդամ է։ Միջազգային մրցասպարեզում առաջին լուրջ հաջողությանը հասել է 2018 թվականին՝ աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային կարգում նվաճելով բրոնզե մեդալ։ Հաջորդ տարում դարձել է թե՛ Եվրոպայի և թե՛ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մասնակցել է Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին[2][3]՝ որակավորման փուլի մրցումներում վաստակելով բավարար միավորներ։

Մարզական արդյունքներ միջազգային մրցումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցելույթներ օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումը Հավաքականը Քաշային կարգը Տեղը
Ըմբշամարտ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում Բուլղարիա Բուլղարիա Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ 12

Մրցելույթներ աշխարհի առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումները Հավաքականը Քաշային կարգը Տեղ
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2018  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Բրոնզ</img>
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2019  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Բրոնզ</img>
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2021  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ 24

Մրցելույթներ Եվրոպայի առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումները Հավաքականը Քաշային կատրգը Տեղ
2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Բրոնզ</img>
Ըմբշամարտի Եվրոպայի 2020թ  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ 5
Ըմբշամարտի Եվրոպայի 2022թ  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ  Բրոնզ</img>

Ելույթներ այլ մրցումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումները Հավաքականը Քաշային կարգը Տեղը
Զագրեբի ըմբշամարտի Գրան պրի, 2019  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Բրոնզ</img>
Դան Կոլով - Նիկոլայ Պետրովի հուշամրցաշար, 2019 թ.  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Արծաթ</img>
[[Меморіал Іона Корнеану і Ладислава Сімона 2019|Իոն Կոռնեանուի և Լադիսլավ Սիմոնի հուշամրցաշար, 2019 թ.  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ  Ոսկի</img>
Բուլղարիայի ըմբշամարտի առաջնություն, 2020 թ.  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ  Արծաթ</img>
Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշար, 2021 թ.  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ 22
2021 թվականի Եվրոպայի օլիմպիական ըմբշամարտի որակավորման մրցաշար  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ 5
2021 թվականի ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշար  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ  Ոսկի</img>
Իոն Կոռնեանուի և Լադիսլավ Սիմոնի հուշամրցաշար, 2021 թ.  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 77 կգ  Ոսկի</img>

Ելույթներ երիտասարդական մրցումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումը Հավաքականը Քաշային կարգը Տեղը
Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն 2018 թ  Բուլղարիա</img> Հունահռոմեական ըմբշամարտ՝ մինչև 72 կգ 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rusev, Dimitar (2021 թ․ հուլիսի 21). «Нашите олимпийски борци извън тепиха». bntnews.bg. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  2. Shefferd, Neil (2021 թ․ մայիսի 8). «Armenia and Romania book multiple Tokyo 2020 places at UWW World Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  3. «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Մնացականյան» հոդվածին։