Արուսյակ Բալթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուսյակ Բալթայան
Ծնվել էմայիսի 18, 1971(1971-05-18) (52 տարեկան)
Պլովդիվ, Բուլղարիա
Մասնագիտություներաժիշտ և ջութակահարուհի

Արուսյակ Կարոյի Բալթայան (մայիսի 18, 1971(1971-05-18), Պլովդիվ, Բուլղարիա), հայազգի ջութակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուսյակ Բալթայանը ծնվել է 1971 թվականի մայիսի 18-ին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[1]։

Ավարտել է Պլովդիվի «Դոբրին Պետհով» բարձրագույն երաժշտական դպրոցը, որից հետո՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Արկանզասի համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ Բրիտանական խորհրդի կրթաթոշակով ուսումը շարունակել է Լոնդոնի երաժշտության և դրամայի «Հիլդհոլ» դպրոցում՝ Ի. Նիմաևի ղեկավարությամբ։

Երաժշտության մագիստրոսի աստիճան ստացել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (2003, ղեկ.՝ Մ. Չալիֆուրի)։ Հանդես է գալիս Լոս Անջելեսի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, «Նյու Վեսթ» սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ։

Արուսյակ Բալթայանըը մենահամերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում։ 1993 թվականին Հոլանդիայում թողարկել է խտասալիկ՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արամ Խաչատրյանի անվան միջազգայինմրցանակ (1990, Նյու Յորք)
  • Wid-American («Լեոպոլդ Շոպմեյքեր» մրցանակ, 1991, 1995, Կանզաս Սիթի)
  • «Բեթհովեն ակումբի» («Ռուդոլֆ Լիպիցեր» մրցանակ, 1996, Իտալիա)
  • «Maurice Warshaw» (Մեծ Բրիտանիա, 1997)
  • Բերբանկի ֆիլհարմոնիկ (Մեծ մրցանակ, 2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гаро Балтаян | Вестник "ДУМА"». duma.bg. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 108–109. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։