Բեդրոս Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեդրոս Փափազյան
Բնօրինակ անունբուլղար․՝ Бедрос Папазян
Ծնվել է1947
Երկիր Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 1, 2018(2018-08-01)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և վիոլինահար

Բեդրոս Փափազյան (բուլղար․՝ Бедрос Папазян, 1947 - օգոստոսի 1, 2018(2018-08-01), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ դիրիժոր և թավջութակահար[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեդրոս Փափազյանը ծնվել է 1947 թվականին։ 1970 թվականից սկսած Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում գաստրոլներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Թայվանում և Թուրքիայում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի հոլ»-ում, Վաշինգտոնի «Քենեդի սենթր»-ում։ , Լոնդոնի «Ռոյալ ֆեսթիվալ հոլ»-ում, Ամստերդամի «Կոնցերգեբաու»-ում, Վիեննայի «Մյուզիկֆերայն»-ում Մոսկվայի Մեծ թատրոնում և Չայկովսկու անվան դահլիճում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում։

Բեդրոս Փափազյանը հիմնադրել է «Մեղեդի» անսամբլը, «Հարմոնիա» երգչախումբը, լարային կվարտետ, «Էոլինա» կվարտետը և այլ համույթներ։ 2006 թվականին հիմնել և մինչև 2017 թվականը ղեկավարել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի կամերային նվագախումբը։ 1993 -2000 թվականներին եղել է Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը։ 2004-2008 թվականներին եղել է Բուլղարա-եվրոպական երաժշտական ընկերության նախագահը[1][2]։

2017 թվականին Բուլղարական մշակույթում և արվեստում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է «Ոսկե փետուր» մրցանակին[4]։

Մահացել է 2018 թվականի օգոստոսի 2-ին Սոֆիայում։ Թաղված է Սոֆիայի հայկական գերեզմանատանը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «За Бедрос Папазян». agbubg.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Отиде си Маестро Бедрос Папазян». classicfm.bg. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 «Почина диригентът Бедрос Папазян». ploshtadslaveikov.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  4. «Напусна ни диригентът Бедрос Папазян». mc.government.bg. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.