Ձիթենի (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձիթենի (այլ կիրառումներ)

Ձիթենի, մանկական բարոյագիտական-կրոնական պատկերազարդ կիրակնօրյա հանդես։ Լույս է տեսել 1903-1904 թվականներին, Ռուսչուկում, ապա՝ Սոֆիայում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ. Շահվելտյան։

Տպագրել է կարճ պատմվածքներ ու բանաստեղծություններ, հետաքրքրական տեղեկություններ նշանավոր մարդկանց կյանքից, հանրամատչելի հոդվածներ արվեստի, գրականության, պատմության, բժշկության, կենդանիների ու բույսերի վերաբերյալ, աշխարհագրական տեղեկություններ տարբեր երկրների ու քաղաքների մասին։ Ունեցել է նաև առակների, ծաղրանկարների, թևավոր խոսքերի և այլ բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 705