Արման Թոքաթյան
Արտաքին տեսք
| Արման Թոքաթյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 17, 1896[1][2] Պլովդիվ, Բուլղարիա[1][2] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 12, 1960[3][1][2] (63 տարեկան) Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | երգիչ |
| Երգչաձայն | դրամատիկական տենոր[1][2] |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Մետրոպոլիտեն օպերա[1][2] |
Արման Թոքաթյան (Թոքաթլյան) (հուլիսի 17, 1896[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2] - հունիսի 12, 1960[3][1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգիչ (դրամատիկական տենոր)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Թոքաթյանը ծնվել է Պլովդիվում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Եգիպտոս։ 1911 թվականին Ալեքսանդրիայում երգել է Կոմիտասի երգչախմբում, 1919-1922 թվականներին Միլանում մշակել ձայնը։ 1922-1947 թվականներին, որպես մեներգիչ, հանդես է եկել Նյու Յորքի «<Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում։ Լավագույն դերերգերից են՝
- Տուրիդդու (Մասկանիի «Գեղջկական ասպետություն»)
- Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)
- Կավարադոսի (Պուչչինիի «Տոսկա»)
- Ռուդոլֆ (Պուչչինիի «Բոհեմա»)
- Ալֆրեդ (Վերդիի «Տրավիատա»)
- Ռադամես (Վերդիի «Աիդա»)
- Խոզե (Բիզեի «Կարմեն»)
- Ֆիգարո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»)
- Կանիո (Լեոնկավալոյի «Պայացներ»)
Հանդես է եկել հայկական երգերի կատարումներով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Թոքաթյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Թոքաթյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 212)։ |