Շառլ Գունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գունո Շառլից)
Jump to navigation Jump to search
Շառլ Գունո
ֆր.՝ Charles-François Gounod և ֆր.՝ Charles Gounod
Charles Gounod (1890) by Nadar.jpg
Ծնվել էհունիսի 17, 1818(1818-06-17)[1][2][3][4][5][6][7]
Մահացել էհոկտեմբերի 18, 1893(1893-10-18)[8][2][4][5][6][7] (75 տարեկանում)
Մահվան վայրՍեն Կլու[8]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Սենտ-Լուիսի լիցեյ
Ազդվել էՖաննի Մենդելսոն[9] և Ֆելիքս Մենդելսոն[9]
ԵրկերPhilémon et Baucis, Իննո է Մարսիա Պոնտիֆիկալե, Ռոմեո և Ջուլիետ և Ֆաուստ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և երգեհոնահար
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ԱմուսինԱննա Զիմերման
Ծնողներհայր՝ Ֆրանսուա-Լուի Գունո
Պարգևներ և
մրցանակներ
Հռոմեական մրցանակ և Royal Philharmonic Society Gold Medal
Charles Gounod Վիքիպահեստում

Շառլ-Ֆրանսուա Գունո (ֆրանսերեն՝ Charles-François Gounod, հունիսի 17, 1818(1818-06-17)[1][2][3][4][5][6][7] - հոկտեմբերի 18, 1893(1893-10-18)[8][2][4][5][6][7], Սեն Կլու[8]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ֆրանսիայի ինստիտուտի անդամ է՝ սկսած 1866 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1836-1838 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1839 թվականին «Ֆեռնան» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի։ 1852-1860 թվականներին եղել է Փարիզի «Օրփեոն» երգչախմբային ընկերությունների միավորման տնօրեն։ Լոնդոնում հիմնադրել է «Գունոյի երգչախումբ» ընկերությունը (այժմ՝ Թագավորական երգչախմբային ընկերություն)։ Գունոն ֆրանսիական քնարական օպերայի խոշոր ներկայացուցիչն է։ Հակադրվելով ռոմանտիկական «մեծ օպերայի» գեղագիտական սկզբունքներին՝ իր օպերաներում ձգտել է պարզության, հերոսների հոգեկան աշխարհի ճշմարիտ բացահայտման, նուրբ, հստակ մեղեդիականության՝ հագեցված քաղաքային երգ պարային բանահյուսության դարձվածքներով։ Գունոյի գեղարվեստական սկզբունքները դրսևորվել են «Ֆաուստ» օպերայում (ըստ Գյոթեի համանուն ողբերգության, 1859 թվական, «Թեատր լիրիկ», ռեչիտատիվներին «Վալպուրգյան գիշեր» բալետային մասի հավելումով՝ 1869 թվականին, «Գրանդ օպերա»)։ Գրել է 14 օպերա (այդ թվում՝ «Սաֆո», 1850, «Ռոմեո և Ջուլիետ», 1865, հայ-հռոմեական պատմությունից վերցված «Պոլինկտ», ըստ Կոռնելի համանուն ողբերգության, 1870-1878 թվականներին, «Գրանդ օպերա», 1878 թվական), կանտատներ, հոգնոր երաժշտություն, սիմֆոնիկ երկեր, ռոմանսներ, երգեր։

«Ֆաուստ»-ը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին՝ Գյումրու օպերա-օպերետային թատրոնում (ռեժիսոր՝ Վ․ Վալերիանով-Չիսլյան, դիրիժոր Ա․ Մելիք-Փաշայան, նկարիչ Գ․ Շարբաբչյան, խմբավար Կ․ Զաքարյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — ISBN 0-671-76747-X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Charles François Gounodministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118718312 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  9. 9,0 9,1 Grove Music OnlineISBN 978-1-56159-263-0
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շառլ Գունո հոդվածին