Հակոբ Չաքըրով
Հակոբ Չաքըրով բուլղար․՝ Агоп Чакъров | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Агоп Матеос Чакъров |
Ծնվել է | մայիսի 10, 1902 |
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր |
Հակոբ Մաթևոսի Չաքըրով (Չաքըրյան) (մայիսի 10, 1902, Շումեն, Բուլղարիա - անհայտ, անհայտ), բուլղարահայ բժիշկ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր[1]։ Բուլղարիայի վաստակավոր բժիշկ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական կրթությունն ստացել է Բուլղարիայում և Համբուրգում։ Երկրորդ աշխարհամարտից՝ 1939-1945 թվականներից հետո աշխատել է Կարմիր խաչի հիվանդանոցում, 1951 թվականից եղել է Հակաքաղցկեղային ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ Վիրահատության բնագավառում գիտական և գործնական ձեռքբերումների համար Չաքըրովին շնորհվել է «Պատվավոր դոկտոր» կոչումը։
Աշխատանքները վերաբերում են քաղցկեղաբուժության հարցերին։ Մշակել է 12-մատնյա աղիքի խոցի վիրաբուժական բուժման եղանակ, որը կոչվում է Հակոբ Չաքըրով-ի անունով։ Ստեղծել է պատրաստուկ, որով ժամանակավորապես կասեցվում է ՁԻԱՀ-ի վիրուսի տարածումը[2]։
Աշխատությունները թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Հակոբ Չաքըրովի անձնական արխիվը պահպանվում է Վառնայի պետական արխիվում։ Այն բաղկացած է 150 արխիվային միավորից և ընդգրկում է 1878-1982 թվականները[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային մի քանի բժշկական միությունների անդամ
- Բուլղարիայի վիրաբուժական միության պատվավոր անդամ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стомашна и дуоденална хирургия. Ръководни начала и техника. Агоп Чакъров. 1946[4].
- Една невъзможна операция. Мемоари, биографии, писма. 1998[5].
- Създаване и развитие на българската хирургия до 1978 г./ твърда корица. Автор: Проф.д-р Марин Ас.Петров; Проф.д-р Агоп М.Чакъров (համահեղինակ). 2003. ISBN 9549742164
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ARMENIAN COMMUNITY IN BULGARIA». www.noravank.am. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 283-284։
- ↑ ЧАКЪРОВ, АГОП МАТЕОС (1902- )
- ↑ «Стомашна и дуоденална хирургия - Агоп Чакъров». knizhen-pazar.net. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Една невъзможна операция - Агоп Матеос Чакъров». knizhen-pazar.net. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.