Նոր աշխարհ (թերթ, Պլովդիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր աշխարհ

«Նոր աշխարհ», երկշաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի կոմկուսի հրատարակություն։

Լույս է տեսել 1922–1923 թվականներին Ֆիլիպեում (Պլովդիվ)։ Խմբագիր՝ Ստեփան Շահբազյան։

Կարևորել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, մեծ տեղ հատկացրել ԽՍՀՄ կազմավորման քաղաքական-պատմական նշանակությանը, Խորհրդային Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, քննադատել արևմտյան դիվանագիտության գործողությունները ԽՍՀՄ-ի դեմ։

Լուսաբանել է Բուլղարիայի քաղաքական կացությունը, հայ աշխատավորությանը ծանոթացրել երկրում տեղի ունեցող դասակարգային պայքարին, անդրադարձել է Հայաստանի ձեռքբերումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։