Սամուել Կոմսաձագ
Սամուել Կոմսաձագ Սամուէլ Կոմսաձագ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Ազգություն | բուլղարացի |
Ծննդյան օր | անհայտ |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 1014 |
Վախճանի վայր | Prespa, Բուլղարական առաջին կայսրություն[1] |
Գերեզման | Agios Achilleios basilica |
Թաղված | Agios Achilleios basilica |
Դինաստիա | Կոմսաձագեր |
Քաղաքացիություն | Բուլղարական առաջին կայսրություն |
Հայր | Նիկոլա կոմս[2] |
Մայր | Հռիփսիմե[2] |
Ամուսին | Ագաթա |
Զավակներ | Միրոսլավա, Գաբրիել Ռադոմիր[2] և Katun of Bulgaria?[2] |
Սամուել Կոմսաձագ (958, Դերջան - հոկտեմբերի 6, 1014), Հայ զորավար Բյուզանդիայում, Բուլղարիայի թագավոր (997 - հոկտեմբերի 6, 1014), Մանուել Կոմսաձագի և Դավիթ Կոմսաձագի եղբայրը, Կոմսաձագերի թագավորական տոհմի հիմնադիրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ Սամուել Կոմսաձագը Հայաստանի Դերջան գավառից էր: Ծնվել է 958 թվականին: Սկզբում նա եղբոր՝ Մանուելի հետ ծառայում էր բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում, Բարսեղ Բ Բուլղարասպան (976-1025) կայսրի հրամանով տեղափոխվում է Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար: Տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող գազանությունները` նա եղբոր՝ Մանուելի հետ ապստամբելով կայսեր դեմ, անցնում է բուլղարների կողմը: Ծառայելով բուլղարական բանակում՝ Սամուելը շահում է ազնվականության ու բնակչության վստահությունը եւ դառնում Բուլղարիայի թագավոր, դիմադրում Բարսեղ Բ-ին: Այնուհետև արշավում է Թրակիա, Մակեդոնիա, Թեսալիա և հասնում մինչև Պելոպոնես: Մի քանի պատերազմներից հետո, հույները վերջապես 996 թվականին կարողանում են հաղթել Սամուելին և գրավել Փիլիպպուպոլիսը: 1014 թվականին Սամուելը պարտվում է և սրտի ցավից մահանում:
Ծագումը և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակեդոնիայի Բրեստա շրջանի Կերման գյուղում գտնվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հոր անունը Նիկողայոս է եղել, մոր անունը՝ Հռիփսիմե, իսկ եղբայրներինը՝ Մանուել և Դավիթ: Սամուելի հայ լինելու մասին է վկայում նաև բուլղար պատմաբան, պրոֆեսոր Կ. Քացարովը[3]: Բուլղարահայ պատմաբան Ներսես Գասապյանը գրում է, որ Սամուելի գրեթե ամբողջ սպայակույտն ու զինվորականները հայեր էին:
Հայտնի է նաև, որ արքան աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն: Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է:
Ժամանակագիրները Սամուելին անվանել են «անհաղթ եւ արդար տիրակալ», «հայրենիքի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալ»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.promacedonia.org/vz1b/vz1b_6_3.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
- ↑ Կ. Քացարով, Պատմական կապեր Պուլկարիո եւ Հայաստանի միջեւ, «Մասիս» տարեգիրք, 1934թ., էջ 243
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 384
- «Տիեզերական պատմութիւն Ստեփաննոս վարդապետի Տարօնեցւոյ», ծանոթագրությամբ Կարապետ Շահնազարյանցի, Փարիզ, 1859, Գիրք Գ, Իբ (Էջ 236-237)
- «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10: Բյուզանդական աղբյուրներ, հ. Գ, Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979,