Կոմսաձագերի արքայատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի տարածքը Կոմսաձագերի տիրապետության շրջանում (մոտ 1000 թվական):
Նախկին Բուլղարիայի տարածքը 1045 թվականին, որպես թեմ

Կոմիտոպուլների դինաստիա (Կոմսաձագերի արքայատոհմ, բուլղար․՝ Династия на комитопулите; Բյուզանդական Հունարեն՝ Κομητόπουλοιէ )՝ հայկական ծագում ունեցող արքայատոհմ, Առաջին բուլղարական կայսրության վերջին դինաստիան: Կառավարման շրջանը՝ 976 թ.-ից մինչ 1018 թվականներ, երբ Բուլղարիան ընկավ Բյուզանդիայի իշխանության տիրապետության տակ[1]: Դինաստիայի առավել նշանավոր գործիչը ցար Սամուելն էր, որը հայտնի է բյուզանդական նվաճումների դեմ մոտ 40 տարի իր հաջող դիմադրությամբ: Երբեմն Կոմսաձագերի իշխանությունը անվանվում է Արևմտյան բուլղարական թագավորություն կամ Արևմտյան բուլղարական կայսրություն[2][3]:


Ծագումը և անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինաստիայի իրական անունը հայտնի չէ: «Կոմիտոպուլի» (Կոմսաձագ) անվանակոչումը տրվել է բյուզանդացի պատմիչների կողմից, որպեսզի շեշտեին տոհմի ծագումը Նիկողայոս կոմիտից (մարզի ղեկավար, «կոմս», բյուզանդական հունարեն՝ kóµns լատիներենից, բուլղարերեն՝ Комита), որը, հավանաբար, Սրեդեց տարածաշրջանի (այժմ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա) ղեկավարն էր: Ըստ պատմական աղբյուրների տոհմն ունի հայկական ծագում[4][5]: 969 թվականին, հետևելով արևելյան Բուլղարիայի ռուս-բյուզանդական նվաճումներին, կոմիտ Նիկողայոսը իրեն է ենթարկում բուլղարական հողերը Իսկար և Ստրումա գետերից արևմուտք: Արդեն Բուլղարիայի կայսր Բորիս 2-րդի գահընկեց լինելու ժամանակ (972 թ.) Նիկողայոսը սպանված էր, իշխանությունն անցնում է նրա չորս որդիներին՝ Դավիթ, Ահարոն, Մովսես և Սամուել: Դավիթը իրեն է ենթարկում հարավարևմտյան Բուլղարիան և տեղակայվում Պրեսպայում, Մովսեսը գրավում է հարավարևելյան Բուլղարիան (նստավայրը՝ Ստրումիցա): Ահարոնը իշխում էր Սրեդեցի տարածաշրջանի վրա, իսկ Սամուելին էր պատկանում հյուսիսային Բուլղարիան Բդին (Վիդին) քաղաքով:


Դավիթը և Մովսեսը կյանքից հեռանում են վաղաժամ: Հակամարտություն է առաջանում Սամուելի և Ահարոնի միջև, քանի որ վերջինս ավելի ու ավելի բյուզանդամետ քաղաքականություն էր վարում:  976 թվականին Ահարոնը սպանվում է Դուբնից քաղաքի մոտ: Նույն տարում գահընկեց արված և գերեվարված բուլղարական կայսր Բորիս 2-րդը և իր եղբայր Ռոմանը հաջողացնում են փախուստ կազմակերպել Կ.Պոլսից և հասնել Բուլղարիայի սահմաններին: Սակայն Բորիս 2-րդը սխալմամբ սպանվում է սահմանապահների կողմից, ինչի արդյունքում Ռոմանն է թագադրվում իբրև ցար: Այնուամենայնիվ իրական իշխանությունը և բանակի նկատմամբ վերահսկողությունը գտնվում էր Սամուելի ձեռքում:

Սամուելը հաստատում է իր հաջողակ առաջնորդ լինելը Տրայանոսի դարպասների մոտ մի շարք պարտությունների մատնելով բյուզանդական կայսր Բարսեղ 2-րդի (Հայկական դինաստիա) զորքին, հետ գրավելով բոււլղարական հյուիսիարևելյան հողերը: Նա հաջողությամբ ընդլայնոււմ է սահմանները մինչև Թեսալիա և Էպիրուս: 998 թվականին գրավում է Դուկլիայի իշխանությունը: Գահի օրինական ժառանգ Ռոմանի մահից հետո 997 թվականին Սամուելը հռչակվում է Բոււլղարիայի կայսր:

Տոհմածառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի կողմից Բուլղարիայի գրավումից հետո Կոմսաձագերի արքայատոհմի ներկայացուցիչները կարևոր պաշտոններ են զբաղեցում բյուզանդական կայսրությունում: Նրանց հողեր են տրվում Փոքր Ասիայում և Հայաստանում: Ցար Իվան Վլադիսալավի դուստր Կատերինեն դառնում է Բյուզանդիայի կայսրուհի: Սամուելի թոռ և կայսր Գավրիլ Ռադոմիրի որդի Պետեր 2-րդ Դելյանը 1040-41 թվականներին ապստամբոււթյան միջոցով փորձ է անում վերականգնել Բուլղարական կայսրությունը: Արքայատոհմի երկու այլ կանայք ևս դառնում են Բյուզանդիայի կայսրուհի[6], բավականաշատ ազնվականներ ծառայոււմ են որպես սրատեգոսներ կառավարելով կայսրության տարբեր շրջաններում: Մայրական տատի գծով  Մարիա Բուլղարացին և բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսը Բոււլղարիայի կայսր Իվան Վլադիսլավի (Կոմսաձագերի արքայատոհմ) ժառանգներն էին:


 
 
 
 
 
 
 
Նիկողայոս (կոմիտ)
 
 
 
Հռիփսիմե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ
 
Մովսես
 
Ահարոն
 
Սամուել Կոմսաձագ
 
 
 
Կոսարա Բուլղարացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կատուն անաստասիա
 
 
Թոդորա Կոսարա
 
 
Միրոսլավա Բուլղաարացի
 
 
Գավրիլ Ռադոմիր

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Byzantium's Balkan frontier: a political study of the Northern Balkans, 900-1204, Author Paul Stephenson, Publisher Cambridge University Press, 2000, 0-521-77017-3, pp. 58-66.
  2. The Decline and Fall of the Roman Empire, Edward Gibbon, J. B. Bury, Wildside Press LLC, 2004, 0-8095-9240-1, p. 142.
  3. A short history of Yugoslavia from early times to 1966, Stephen Clissold, Henry Clifford Darby, CUP Archive, 1968, 0-521-09531-X, p. 140
  4. On his writings of the 11th-century historian Asoghik wrote that Samuil had only one brother. According to Asoghik who lived in Derjan, located in an Armenian region of the Byzantine Empire, Samuil was also from Derjan and had Armenian origin.
  5. Asoghik version is supported by the historian Nicholas Adontz who analyzes in depth the events and facts of the century and comes to the conclusion that Samuil had only one brother – David.
  6. «V. Zlatarski - Istorija 1 B - Priturka 15»։ Վերցված է 2008-09-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степанос Таронеци-Асохик (Asoghik, Stepanos T., 10th - 11th c.). Всеобщая история Степаноса Таронского - Асохика по прoзванию, писателя ХІ столетия. Перевод с армянскoго и объяснения Н.Эминым. Москва, Типография Лазаревского института восточных языков. 1864. ХVІІІ, 335 стр.
  • Asoghik (Stepanos de Taron). L'histoire universelle, Paris, 1859. Translation in German, Leipzig, 1907.
  • Stepanos, Tarōnetsi (Stepanos Asoghik Taronetsi, 10th-11th c.) Tiezerakan patmutyun, Erevan, 2000.
  • Adontz, Nikoghayos. Samuel l'Armenien, Roi des Bulgares. Bruxelles, Palais des academies, 1938.
  • Adontz, Nicolas. Etudes Armeno-Byzantines. Livraria Bertrand. Lisbonne, 1965.
  • Lang, David M. The Bulgarians, London, 1976.
  • Lang, David M. The Armenians. A People in Exile. London, 1981.
  • Ostrogorsky, George, History of the Byzantine State. tr. (from the German) by Joan Hussey, rev. ed., Rutgers Univ. Press, 1969.
  • Dimitry Obolensky, "The Bogomils: A study in Balkan Neo-Manicheism", Cambridge University Press 1948

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]