Գարեգին Շիշմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Շիշմանյան
Ծնվել է1850
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1901
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Բուլղարիա
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ
ԱշխատավայրՇումենի հայկական դպրոց

Գարեգին Շիշմանյան, (բուլղար․՝ Гарегин Шишманян, 1850, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1901, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ հասարակական գործիչ, մանկավարժ և լուսավորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1850 թվականին Կոստանդնուպոլսում, քահանա Մագակիա Շիշմանյանի ընտանիքում։ Նրա ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է Պլովդիվ։ 1864 թվականից նրա հայրը Վարդանյան նախակրթարանում մի քանի առարկա է դասավանդել։ Գարեգինը շարունակել է հոր մանկավարժական գործունեությունը Պլովդիվում և Բուլղարիայի այլ հայկական բնակավայրերում։ 1884-1898 թվականներին եղել է Վարդանյան նախակրթարանի տնօրեն։ Մահացել է 1901 թվականին Պլովդիվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Овнанян, С. В. (1972). Армено-български исторически връзки. София: Наука и изкуство. էջեր 202–203.