Գրիգոր Ղուկասյան
Արտաքին տեսք
Գրիգոր Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | 1928[1] |
Ծննդավայր | Բուլղարիա |
Մահացել է | փետրվարի 18, 2011 |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասան և assistant director |
Գրիգոր Ղուկասյան (1928[1], Բուլղարիա - փետրվարի 18, 2011, Սոֆիա, Բուլղարիա) բուլղարահայ դերասան և ռեժիսորի օգնական։
Որպես ռեժիսորի օգնական աշխատել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպես նաև հանդես է եկել էպիզոդիկ դերերում։ Նրա դեբյուտը կինոյում եղել է հայտնի կինոռեժիսոր Գեորգի Ջուլգերովի «Եվ եկավ օրը» (1973) ֆիլմում։ Այնուհետեւ Գրիգոր Ղուկասյանը մասնակցել է Ջուլգերովի նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերին։ Նա նաև մասնակցել է այլ ֆիլմերի, որոնք նկարահանվել են ռեժիսորներ Իվան Նիչևի, Նիկոլայ Վոլևի, Մալինա Պետրովայի, Իսկրա Յոսիֆովայի և Պլամեն Մասլարովի կողմից[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տուվալու» (1999) - Անօթևան
- «Դանուբի կամուրջ» (7 մասից բաղկացած հեռուստասերիալ, 1999)
- «Ավազի ժամացույց» (1999) - Կարմիր բերետով լուսանկարիչը
- «Մոնտուրիոլ, աշխարհի տիրակալը» (1993) («Monturiol, el senyor del mar»), Իսպանիա - բանտարկյալ 2.
- «Բայ Գանյո» (1991) - հայ վաճառականը Վիեննայի փոքրիկ խանութում (1 սերիա՝ I)
- «Քաղաքապետ, քաղաքապետ» (1990) - Դելիդուշկո
- «Կույր շաբաթ» (1988)
- «Հարևանը» (1988)
- «Համառորեն սիրել» (1986)
- «Դատավորը» (1986) - Քաղաքապետը
- «Ժողովրդի անունով» (1984), 8 դրվագ՝ Գելո
- «Մարիամի որդին» (1983)
- «Չափել ըստ չափի համար» (1981), 7 սերիա - Կոմիտա
- «Չափել ըստ չափի համար» (1981), 3 դրվագ - լրտես
- «Ճանապարհորդություն» (1980)
- «Trampa» (1978) - Կազմակերպիչ
- «Ավանտաժ» (1977) - Ռումյանայի հորեղբայր
- «Աստղեր մազերի մեջ, արցունքներ աչքերում» (1977)
- «...Եվ եկավ օրը» (1973) - Մատուցողը ափսեով
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ղուկասյանն ամուսնացած էր, ուներ կին (Սառա) և երկու որդի։ Մահացել է 2011 թվականի փետրվարի 18-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Georgi Djulgerov. «Krikor Hugasjan». www.imdb.com.