Թագուհի Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհի Մինասյան
բուլղար․՝ Такухи Минасян
Ծննդյան անունբուլղար․՝ Такухи Левон Минасян
Ծնվել էհունվարի 3, 1963(1963-01-03) (61 տարեկան)
Մասնագիտությունֆիզիկոս, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Բուլղարիա և  Միացյալ Թագավորություն
ԱնդամակցությունQ61140891?

Թագուհի Լևոնի Մինասյան (բուլղար․՝ Такухи Левон Минасян, հունվարի 3, 1963(1963-01-03)), հայկական ծագումով բուլղարացի և անգլիացի ֆիզիկոս, բանաստեղծուհի և գրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Մինասյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 3-ին։ Բարձրագույն կրթությունն ստացել է ֆիզիկա մասնագիտությամբ։ 1994 թվականից ապրում է Լոնդոնում, որտեղ աշխատել է Միացյալ Թագավորությունում Բուլղարիայի դեսպանությունում, «Ֆայնենշըլ թայմս» թերթի խմբագրությունում, նոր գյուտերի լիցենզավորման և շուկայավարման Inventorlink ընկերությունում, Aukett Swanke և Foster + Partners - London ճարտարապետական բյուրոյում[1][2]։

2015 թվականին Մինասյանն իր «Քուն» էսսեի համար արժանացել է «Եվրոպրես» ընկերության և Հայկական բարեգործական ընդհանուր միության գրական մրցույթի առաջին մրցանակին։ Դալայ Լամային նվիրված «Ֆլորենցիա հանուն խաղաղության» (2017) իտալական գրական մրցանակի դափնեկիր է[1]։

Թագուհի Մինասյանը հեղինակ է «Մեր մոլորակը հեքիաթների աշխարհում» մանկական հեքիաթների ժողովածուի (2017, 2018)[1]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Приказки от вчера за утре: врата към приказките. 2020, 78 с. ISBN 9786192420611

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Такухи Минасян». liternet.bg. Վերցված է 16 март 2019 г-ին.
  2. «КУЛТУРНОТО НАСЛЕДСТВО НА ВАРНА» (PDF). էջ 10.