Նիկողոս Բեդրոսյան
Նիկողոս Բեդրոսյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | 20-րդ դար |
Մահվան վայր | անհայտ |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Նիկողոս Բեդրոսյան (բուլղար․՝ Нигохос Бедросян, ծննդյան և մահվան տվյալները անհայտ են), բուլղարահայ ճարտարապետ, գործել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկողոս Բեդրոսյանը Ռուսե է տեղափոխվել 1880-ական թվականներին[1]։ Առաջին գործը եղել է քաղաքի կոյուղագծերի նախագծումը և կառուցումը։ Տասներեք շենք է նախագծել քաղաքում, որոնցից որոշները համարվում են պետական նշանակության մշակութային հուշարձաններ[2] 1893 թվականին Բեդրոսյանը քաղաքային խորհրդի ճարտարապետական նախագծերով զբաղվելու հավաստագիր է ստացել, որից որոշ ժամանակ անց լքել է քաղաքը[1]։
Նրա աշխատանքներից են Իվան Սիմենովի տունը, Սիմեոն եղբայրների բանկի շենքը (1895)[2], առևտրական և քաղաքագետ Ջոզեֆ Դայնելովի[3] և Գեորգի Մարտինովի (1900)[4] տները։ 1897 թվականին նա կառուցել է տուն, որտեղ ապրել է իր կնոջ՝ Մարիամ Բեդրոսյանի հետ մինչև 1901 թվականը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Подаръкът за Мириам»։ legends-ruse.weebly.com։ Վերցված է 9 Հունվար 2019
- ↑ 2,0 2,1 «Къщите на братя Симеонови – архитектурни шедьоври в Русе»։ vestnikstroitel.bg։ Վերցված է 9 Հունվար 2019
- ↑ «Историческо развитие на Русе след Освобождението»։ museumruse.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-26-ին։ Վերցված է 9 Հունվար 2019
- ↑ «Къщата на Георги Мартинов»։ Българска национална телевизия։ Վերցված է 9 Հունվար 2019