Մկրտիչ Կասապյան
Մկրտիչ Կասապյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Մկրտիչ Կասապյան (բուլղար․՝ Мъгърдич Касапян, օգոստոսի 4, 1963, Պլովդիվ, Բուլղարիա), ծագումով հայ, բուլղարացի նկարիչ, գրաֆիկ, չոր ասեղի առաջատար վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Կասապյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 4-ին Պլովդիվում։ 1962 թվականին ավարտել է Պլովդիվի Ս․ Լավրենովի անվան միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին գերազանց ավարտել է Սոֆիայի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը (Դ․ Սիմեոնովի արվեստանոց)։ Ընդհանուր հաջողությունների համար 1986 թվականին ոսկե մեդալ է ստացել։
1991 թվականին հրավիրվել և ընդունվել է Բուլղարիայի նկարիչների միության և Պլովդիվի նկարիչների ընկերության անդամ։ Մինչև 1996 թվականը աշխատել է, որպես ազատ նկարիչ։
2001 թվականից Պլովդիվի Երաժշտության, պարի և կերպարվեստի ակադեմիայի դոցենտ է[1]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Կասապյանը Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո սկսել է մասնակցել Բուլղարիայի և Միջազգային ցուցահանդեսների։ Նրա գրաֆիկակակն աշխատանքների մի մասը ներկայացված է Լոնդոնի «Արևելք-Արևմուտք» պատկերասրահում։ 1990 թվականին մասնակցել է Սոֆիայի «Շիպկա» պատկերասրահում կայացած փոքր գրաֆիկայի ազգային ցուցահանդեսին։ 1991, 1993, 1997 թվականներին մասնակցել է Վարնայում տեղի ունեցած տպագրական բիենալեին։ 1992 թվականին Վարնայի նկարիչների ընկերությունը նրան հրավիրել է մասնակցել Լոնդոնում բուլղարական արվեստի ցուցահանդեսին։ Նույն թվականին բուլղարացի այլ նկարիչների թվում մասնակցել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած ցուցահանդեսին, նաև Գերմանիայում խմբակային Burgvedel ցուցանդեսին։
1993 թվականին Բուլղարիայում Մեծ Բրիտանիայի մշակույթի ներկայացուցիչը անգլիացի գրաֆիկի հետ այցելել է Կասապյանի արվեստանոց, որի ժամանակ Կասապյանը հետաքրքրություն է ցուցաբերել նոր նյութերի և չոր ասեղի նկատմամբ։ Նույն թվականին նա մասնակցել է Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում կազմակերպված տպագրության միջազգային բիենալեին։ Բրիտանացի գալերիստ Փիտեր Ֆորդը «Արևելք-Արևմուտք» պատկերասրահում տեսնելով նրա գրաֆիկաները, հրավիրել է նկարչին ցուցադրվելու իր Բրիստոլի պատկերասրահում, որտեղ ցուցադրվում են փոքր գրաֆիկական գործեր։ Կասապյանը այնտեղ ցուցադրվել է 1994 և 1997 թվականներին, որից հետո նրա գործերը ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում։
1994 թվականին Կասապյանը հանդիպել է ԱՄՆ Պենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքի Փրինթ կենտրոնի (անգլ.՝ Print Center) գործադիր տնօրենին, որից հետո սկսել է համագործակցել նրանց հետ։ Նույն թվականին նա ցուցադրվել է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Tangeman համալսարանի պատկերասրահում։
1995 թվականին Կասապյանը մասնակցել է Սոֆիայում կայացած գրաֆիկայի միջազգային տրիենալեին։ Նույն թվականին ցուցադրվել է Ճապոնիայի Տոկիո և Կանագավա քաղաքներում՝ գրաֆիկայի միջազգային 18-րդ ցուցահանդեսում։
1997 թվականին Կասապյանը մասնակցել է Սոֆիայի պատկերասրահում բացված «Հայ նկարիչները Բուլղարիայում 1897-1997» հոբելյանական ցուցահանդեսին։ Նույն թվականին նա դարձել է Պլովդիվի Երաժշտության, պարի և կերպարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ 2002 թվականին Իսպանիայի մի քանի քաղաքներում բացված բուլղարական գրաֆիկայի ցուցահանդեսների։
Մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
- 1991 – պատկերասրահ «Ստարինա», Պլովդիվ
- 1995 – պատկերասրահ «Լուկաս», Պլովդիվ
- 1996 – պատկերասրահ «Մակտա», Սոֆիա
- 2001 – պատկերասրահ «Բոմվել», Պլովդիվ
- 2007 – պատկերասրահ «Ագորա», Սոֆիա
- 2008 – պատկերասրահ «Վզրաժդանե», Պլովդիվ
- 2010 – պատկերասրահ «Վզրաժդանե», Պլովդիվ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ * НОЩ НА УЧЕНИТЕ, 2009 Сборен каталог (Весела Статкова, Владимир Генадиев, Димитър Воденичаров, Красимир Добрев, Крикор Касапян, Мъгърдич Касапян, Румен Жеков, Сашо Савов, Свилен Костадинов, Стефан Попов, Никола Лаутлиев)