Սուրբ Խաչ եկեղեցի (Բուրգաս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Բուրգաս |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Բուլղարիայի հայոց թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Բուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան |
Անվանված | Կենարար Խաչ |
Armenian Church the Holy Cross in Burgas Վիքիպահեստում |
Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում[1]։ 1970 թվականից եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1853 թվականին Սուրբ Ստեփանոս փայտաշեն մատուռի տեղում, որը թվագրվում է 1673 թվականին։ Այդ մատուռ է այցելել դեպի Երուսաղեմ ճամփորդող անվանի բանաստեղծ ու Ղրիմի Հայոց թեմի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոս Ղրիմեցին։ Եկեղեցին համարվում է Բուրգասի հնագույն շինություններից մեկը։ 19-րդ դարի կեսերին մատուռը վերածել են մեծ եկեղեցու[2]։ 1896 թվականին եկեղեցին օծվել է վարդապետ Վախթանգ Սիսակյանի կողմից։
1878 թվականի փետրվարին, երբ Բուրգասն ազատագրվեց ռուս գեներալ-մայոր Ալեքսանդր Լերմոնտովի հրամանատարությամբ, հայ քահանան ու վանահայրերն աղոթեցին գեներալի և նրա զորախմբի համար։
1958 թվականին ճարտարագետ Հրանտ Բակլայանի նախագծով կառուցվել է եկեղեցու քարե զանգակտունը։
ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԱՎ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ ԱՅՍ Ի ՀԱՅՐԱԵՏՈՒԹՅԱՆ |
1991 թվականին եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը, որն իրենից ներկայացնում է խաչքար՝ դիմացը եղեռնից մազապուրծ երիտասարդ տղան։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Գարի Արաբյանը[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու ցուցանակը
-
Հուշատախտակներ եկեղեցու պատին
-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Սուրբ Խաչ եկեղեցու բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Арменската епархия». www.armenianchurch-bg.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Սուրբ Խաչ եկեղեցի, Բուրգաս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Хари Арабян». Арт Галерия Нюанс (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Арабян Хари — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ եկեղեցի (Բուրգաս) կատեգորիայում։ |