Հերմինե Ռազգրատլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմինե Ռազգրատլյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1926(1926-05-15)[1]
ԾննդավայրՍոֆիա
Մահացել էհուլիս 1944 (18 տարեկան) կամ հունիսի 10, 1944(1944-06-10)[1] (18 տարեկան)
Մահվան վայրԼյուտյակովսկի Բաիր
Քաղաքացիություն Բուլղարիա
 Ermine Razkatlyan Վիքիպահեստում

Հերմինե Դանիելի Ռազգրատլյան (պարտիզանական կեղծանունը՝ Սաշկա, մայիսի 15, 1926, Սոֆիա - հունիսի 10, 1944, Լյուտյակովսկի Բաիր), բուլղարահայ պարտիզանուհի, Բուլղարիայում հակաֆաշիստական շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմինե Ռազգրատլյանը (Սաշկան) ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ բուլղարահայ ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Բուլղարիայում։

Ամուսնացել է պարտիզանական ջոկատի առաջին գումարտակի հրամանատար Ստոմեն Կոստովի (Լենկո) հետ։

Հերմինեն մահացել է 1944 թվականի ապրիլի 10-ին, Բուլղարիայի Լյուտակովսկի Բաիրում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի բանվորական երիտասարդական միության անդամ 1942 թվականից։ 1942 թվականից ծավալում է ընդհատակյա կոմերիտական գործունեություն, 1943 թվականին անդամագրվում է Թոդոր Ժիվկովի և Դոբրի Ջուրովի ղեկավարած «Չավդար» պարտիզանական ջոկատին։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի, եղել է գնդացրային անձնակազմի ավագ, սակայն Նեգուշովո գյուղում մատնությամբ ընկնում է թշնամու ձեռքը։ Երկար խոշտանգումներից հետո ֆաշիստները կիսամեռ Ռազգրատլյանին թաղել են գերեզմանում[3]։

Բուլղարները Սաշկայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղար ժողովուրդը բարձր է գնահատել Սաշկայի գործունեությունը։ Նրա մասին ն գովեստի խոսքեր են ասել հետագայում Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Դոբրի Ջուրովը, Սաշկայի զինակից Վասիլ Լակովը։

Նրա մարտական ընկեր և պոետ Վեսելին Անդրեևը գրում է «Սաշկա» բանաստեղծությունը, որը զետեղված է Բուլղարիայի դպրոցներում դասավանդվող քրեստոմատիայում։ Նրա մասին վիպակ է հրատարակում գրող Ստեփան Կուրտիկյանը, որը լույս է տեսնում հայերեն և ռուսերեն։

Սոֆիայից ոչ հեռու՝ «Չավդար» պարտիզանական ջոկատի թանգարանում, դրված է բուլղար քանդակագործ Դուգանովի ստեղծած Սաշկայի կիսանդրին[3]։

Պարտիզանական շարժման շարքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ ծավալած պայքարում մեծ դեր են ունենում թիկունքում մարտնչող պարտիզանները։ Գործել են մի քանի ջոկատներ, որոնց կազմում մեծ էր հայերի թիվը։ Նրանք միայն անհրաժեշտ տեղեկություններ էին տալիս թշնամու զորքի և զինտեխնիկայի գտնվելու վայրերի, զորաշարժերի մասին, հարձակումների միջոցով պայթեցնում էին զինտեխնիկայով բեռնավորված գնացքներ, ավտոմեքենաներ, զրահամեքենաներ[3]։ Պարտիզան Սաշկայի (Հերմինե Ռազգրադլյան) անունը հայտնի էր ամբողջ Բուլղարիայում։ Ավելի քանի 2 տարի հերոսաբար պայքարել է զավթիչների դեմ։ Նա աչքի է ընկել բազմաթիվ համարձակ սխրագործություններով։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրու փողոցներից մեկը կրում է Հերմինե Ռազգրատլյանի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13055
  2. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ԹԻՎ 6(11)
  3. 3,0 3,1 3,2 «ԷԴԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։