Բողոս Բողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոս Բողոսյան
բուլղար․՝ Бохос Бохосян
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1869
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 21, 1916(1916-11-21) (47 տարեկան)
Մահվան վայրՊրիլեպ
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՎասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան (սեպտեմբերի 6, 1892)
Մասնագիտությունսպա և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ

Բողոս Խաչադուրով Բողոսյան (անգլ.՝ Бохос Хачадуров Бохосян, օգոստոսի 3 (15), 1869, Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 21, 1916(1916-11-21), Պրիլեպ), բուլղարահայ սպա՝ փոխգնդապետ, առաջին աշխարհամարտի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոս Բողոսյանը ծնվել է 1869 թվականի օգոստոսի 3-ին Պլովդիվում։ Նրա պապը՝ Արթին Գիդիկովը Բուլղարիայում առաջին՝ Պլովդիվի Կրասիրազ հայկական ընթերցասրահի հիմնադիրն է եղել։ Բողոսը սովորել է Էդիրնեի ֆրանսիական քոլեջում, իսկ հետո Սոֆիայի Նորին մեծություն իշխանի ռազմական ուսումնարանում (այժմ՝ Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան), որն ավարտել է 1892 թվականի սեպտեմբերի 6-ին պոդպորուչիկի աստիճանով։ Այդ ժամանակ ծանոթացել է Բորիս Դրանգովի հետ։ 1896 թվականին ստացել է պորուչիկի (լեյտենանտ) զինվորական աստիճան, իսկ 1902 թվականի մայիսի 2-ին՝ կապիտանի կոչում։ Մասնկացել է 1903 թվականի Օսմանյան կայսրության դեմ Իլինդենի ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ Մասնակցել է 1912-1913 թվականների Բալկանյան առաջին և երկրորդ պատերազմներին։ 1913 թվականի մայիսի 18-ին ստացել է մայորի կոչում։

1915-1918 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մայոր Բողոսյանը եղել է 2-րդ Թրակիական դիվիզիայի Չապինի գնդի 27-րդ դրուժինայի հրամանատար։ Լավ ծառայության համար 1917 թվականին պարգևատրվել է «Խիզախության համար» առաջին դասի՝ չորրորդ աստիճանի շքանշանով[2]։ 1916 թվականին ֆելդմարշալ Ավգուստ ֆոն Մակենզեն պարգևատրել է Բողոս Բողոսյանին գերմանական «Երկաթե խաչ»֊ով[1]։ Ավելի ուշ ստացել է փոխգնդապետի աստիճան և ծառայել է Պլևենի 9-րդ հետևակային գնդի առաջին գումարտակում, որի կազմում՝ Չյորնի գետի մոտ վիրավորվել է կոտորակառումբից։

Մահացել է 1916 թվականի նոյեմբերի 21֊ին 2֊րդ թրակիական հետևակային դիվիզիայի առաջին լեհական հիվանդանոցում։ Հետմահու ստացել է գնդապետի կոչում։ Թաղվել է Պրիլեպի գերմանական գերեզմանատանը[3]։ Ըստ մեկ այլ աղբյուրի թաղված է Պրիլեպի բուլղարական գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Загинали за свободата на България». surpkevork.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. ДВИА, ф. 40, оп. 1, а.е. 221, л. 116 – 117 (Заповед № 679 от 1917 г. по Действащата армия)(չաշխատող հղում)
  3. ДВИА, ф. 39, оп. 3, а.е. 25, л. 7(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Руменин, Румен (1996). Офицерският корпус в България 1878 – 1944 г. Vol. 1 и 2. София: Военно издателство. էջ 94. {{cite book}}: Text "Издателство на Министерството на отбраната „Св. Георги Победоносец“" ignored (օգնություն)