Ազնիվ Կասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնիվ Կասպարյան
Азнив Каспарян
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Ալմա մատերՍոֆիայի համալսարան (1984)
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և անգլերեն

Ազնիվ Գրիգորի Կասպարյան (բուլղար․՝ Азнив Каспарян), բուլղարահայ գիտնական, մաթեմատիկոս, Բուլղարիայի մայր բուհի՝ Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնիվ Կասպարյանը 1984 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, իսկ 1993 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսումնառությունը շարունակելու նպատակով։ Այնտեղ ընդունվել է Յուտայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով ասպիրանտի գիտական աստիճան։ ԱՄՆ-ում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Բուլղարիա։

1989 թվականին սկսել է աշխատել Սոֆիայի համալսարանում՝ որպես ասիստենտ, իսկ արդեն 2001 թվականին վերջինս ընտրվում է դոցենտ։ 2012 թվականից՝ նույն համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։ Ներկայումս ծավալում է գիտական գործունեություն, ունի հեղինակային բազմաթիվ գիտական աշխատություններ նվիրված հանրահաշվին, անալիտիկ մաթեմատիկային և ֆիզիկային[2][3]։

Տիրապետում է բուլղարերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Faculty - Azniv Kasparian». store.fmi.uni-sofia.bg. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Riemann Hypothesis Analogue for locally finite modules over the absolute Galois group of a finite field (with I. Marinov), arXiv:1608.05328v1 math.AG 18 Aug 2016.
  3. Mac Williams identities for linear codes as Riemann-Roch conditions (with I. Marinov), Proceedings of Fifteenth Workshop on Algebraic and Combinatorial Coding Theory (ACCT 2016), Electronic Notes in Discrete Mathematics, Elsevier, 2016.