Միհրան Պողոսյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1932(1932-11-08)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 19, 2013(2013-08-19) (80 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունլրագրող

Միհրան Պողոսյան (բուլղար․՝ Михран Бохосян, նոյեմբերի 8, 1932(1932-11-08), Սոֆիա, Բուլղարիա - օգոստոսի 19, 2013(2013-08-19), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ ինժեներ, լրագրող, հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Պողոսյանը ծնվել է 1932 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Ավարտել է հայկական նախակրթարանը, այնուհետև միջնակարգ դպրոցը և Սոֆիայի լեռնաերկրաբանական համալսարանը։ 27 տարի աշխատել է որպես ինժեներ, շինարար, դիզայներ։ 2006-2013 թվականներին եղել է ՍԿԱՏ հեռուստաընկերության «Վտարանդիները աղքատ են» հաղորդաշարի հեղինակն ու վարողը[1][2]։

Հաղորդաշարի ընթացքում նա հեռուստադիտողին ներկայացրել է թուրքական տիրապետության ժամանակ հայերի ծանր ճակատագիրը և նրանց դեմ իրականացված ցեղասպանությունը, ինչպես նաև պատմական մի շարք փաստեր, որոնք վկայում են բուլղար և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին[3]։

Իր երկարամյա ստեղծագործական գործունեության ընթացքում Պողոսյանը եղել է «Երևան» թերթի գլխավոր խմբագիրը։ Նա մի քանի թատերական ներկայացումների հեղինակ է, այդ թվում՝ «Հայկական քաղաքակրթություն» և «Հայերը Սոֆիայում»։ Պողոսյանը նաև «Սունդուկյան» հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր[3]։

Կյանքից հեռացել է 2013 թվականի օգոստոսի 19-ին, 80 տարեկանում[3][4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայկական քաղաքակրթություն» („Арменската цивилизация“, Սոֆիա, 1996)
  • «Հայերը Սոֆիայում» („Арменците в София“, Սոֆիա, 1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. „Михран Бохосян: Признаването на Арменския геноцид в Бургас и Стара Загора е плесница за мнозинството“ // Българският сайт за арменци, 24 декември 2010.
  2. „Михран Бохосян: Съдебните дела срещу Сидеров са насочени срещу България“ // в-к „Атака“, 26 юли 2006.
  3. 3,0 3,1 3,2 «In memoriam». www.desant.net (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  4. «ТВ СКАТ». skat.bg. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]