Էմմա Տահմիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Տահմիզյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1957(1957-12-13) (63 տարեկան)
Պլովդիվ, Բուլղարիա
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՋուլիարդ դպրոց

Էմմա Տահմիզյան (բուլղար․՝ Емма Тахмизян, անգլ.՝ Emma Tahmizian, դեկտեմբերի 13, 1957(1957-12-13), Պլովդիվ, Բուլղարիա), հայկական ծագմամբ բուլղարացի դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Տահմիզյանը ծնվել է 1957 թվականին Պլովդիվում, Առաջին աշխարհամարտից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականների ընտանիքում։ Ութ տարեկանում արժանացել է Սոֆիայում կայացած ազգային փառատոնի մրցանակին։ Սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (Կոնստանտին Գանևի դասարան)։ 1974-1985 թվականներին դարձել է մի շարք միջազգային մրցույթների հաղթող, այդ թվում` 1977 թվականին Ցվիկաուում Ռոբերտ Շումանի անվան դաշնակահարների և երգիչների միջազգային մրցույթի հաղթող։ Հանդես է եկել Մոսկվայի, Լենինգրադի, Հալլեի, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 1985 թվականին Վան Կլիբերնի անվան դաշնամուրային միջազգային մրցույթին մասնակցությունից հետո մնացել է ԱՄՆ-ում և բնակություն հաստատել Նյու Յորքում։ Կատարելագործվել է Ջուլիարդ դպրոցում (Ադել Մարկուս դասարան)։

Հանդես է գալիս կամերային երաժշտության համերգներով, մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի Մերկին համերգասրահում, Բոստոնի Ջորդան սրահում, Սմիթսոնյան ինստիտուտում։

Դասավանդում է Վիսկոնսին նահանգի Լոուրենսա համալսարանում, ինչպես նաև՝ Բոուդին միջազգային երաժշտական փառատոնի ամառային դպրոցում[1]։

Մասնակցություն մրցույթներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Շումանի անվան դաշնակահարների և երգիչների միջազգային VII մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր (Ցվիկաու, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, 1977)[2]
  • Չայկովսկու անվան VII միջազգային մրցույթի 7-րդ մրցանակ (Մոսկվա, 1982)[3][4]
  • Լիդս քաղաքում կայացած դաշնակահարների մրցույթի 6-րդ մրցանակ (Մեծ Բրիտանիա, 1984)[5]
  • Վան Կլիբերնի անվան դաշնամուրային միջազգային մրցույթի 4-րդ մրցանակ (ԱՄՆ, 1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Teatime: Emma Tahmizian, piano»։ Bowdoin։ 2012։ Վերցված է 2014-03-24 
  2. «Winners» (անգլերեն)։ Schumann Zwickau։ Վերցված է 2014-03-24 
  3. «Международные конкурсы им. П. И. Чайковского»։ КомпактБук։ Վերցված է 2014-03-24 
  4. «VII Международный конкурс им. П.И.Чайковского. Концерт лауреатов»։ Гостелерадиофонд։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-24-ին։ Վերցված է 2014-03-24 
  5. Leeds International Pianoforte Competition

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]