Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ռուսե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Armenska curkva - Ruse.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՌուսե
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1610
Կոորդինատներ: 43°50′3.000000101208″ հս․ լ. 25°56′55.000000099597″ ավ. ե. / 43.83416666669477735° հս․. լ. 25.94861111113877783° ավ. ե. / 43.83416666669477735; 25.94861111113877783

Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Арменската църква „Света Богородица“), հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Ռուսե քաղաքում: Կառուցվել է 1832 թվականին 1610 թվականին կառուցված փայտաշեն, հետագայում այրված եկեղեցու տեղում: Եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսեի հայ համայնքի կյանքը կենտրոնացել է Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու շուրջ, որը Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է[1]: Այն կառուցվել է դեռևս 1610 թվականին[2]: Եղել է փայտաշեն եկեղեցի: Եկեղեցու հետնամասում եղել է հայկական գերեզմանոց (պահանվել են հին մակագրություններով գերեզմանաքարեր): Հետագայում եկեղեցին տուժել է հրդեհից, և 1832 թվականին վերակառուցվել այժմյան տեսքով: Ռուսեի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գործել է 19-րդ դարի սկզբից[3]։ Եկեղեցին գտնվում է «Հայկական» թաղամասում: Եկեղեցու բակում կա Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Ապրիլ ամիսներին եկեղեցում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ[4]:

Եկեղեցու դիմաց գործել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրոցը, որը փակվել է 1944 թվականին[5]: Համայնքի ամենամեծ նվիրատուներից է Սարգիս Կույումջյանի ընտանիքը, որոնց շնորհիվ գործում է Երևանի մշակույթի տունը: Եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սբ Աստվածածին եկեղեցի»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2019-04-28 
  2. «Церковь Сурб Аствацацин»։ Cайт производства (Сайт по умолчанию)։ Վերցված է 2019-04-28 
  3. Եկեղեցի (Բուլղարիայի հայ համայնք)
  4. «Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-28 
  5. Арменска Апостолическа Православна Църква - Сурп Аствадзадзин - Русе
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png