Արմեն Համբարձումյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Արմեն Համբարձումյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արմեն Համբարձումյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1978 (41 տարեկան)
Ծննդավայր Պլովդիվ, Բուլղարիա
Հասակ 187 սմ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էնոսիս Նեոն
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 - 1998
1998 - 2001
2001 - 2003
2003 - 2007
2007 - 2008
2008 - ներկա
Մարիցա Պլովդիվ
Բոտեվ Պլովդիվ
Մարեկ Դուպնիցա
Սլավիա Սոֆիա
Դոկսա Կատակոպիա
Էնոսիս Նեոն
21 (0)
70 (1)
53 (0)
63 (1)
6 (0)
5 (0)
Ազգային հավաքական
2002 - 2004 Հայաստան 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մայիսի 18, 2008:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Օգոստոսի 31, 2006

Արմեն Համբարձումյանը (ծ. 1978 փետրվարի 18, Պլովդիվ), բուլղարահայ ֆուտբոլիստ, դարպասապահ

Արմենը իր մարզական կարիերան սկսել է 1997 թվականին: Նա որպես դարպասապահ հանդես է եկել Պլովդիվի «Մարիցա», այնուհետև՝ «Բոտև» ակումբների թիմերում: Երկու տարեշրջան խաղացել է Դուպնիցայի «Մարեկ»-ում: 2003-2007 թվականներին հանդես գալով մայրաքաղաք Սոֆիայի «Սլավիա» թիմում՝ երեք անգամ գրավել է հինգերորդ տեղը[1][2]: 2008-2010 թվականներին խաղացել է Կիպրոսում, սկզբում՝ Կատոկոպիայի «Դոքսա»-ում, ապա՝ Պարալիմինիի «Էնոսիս Նեոն»-ում[3]: 2010 թվականին վերադարձել է Բուլղարիա և Պլովդիվի «Բոտև» թիմի կազմում երկու տարեշրջան մասնակցել երկրի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնությանը: 2012 թվականին ավարտել է իր մարզական կարիերան: Ընդհանուր առմամբ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնություններում Արմեն Համբարձումյանն անց է կացրել 186 հանդիպում:

2002 թվականին նա հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, որի կազմում անց է կացրել ութ հանդիպում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]