Ալիսա Փանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Փանիկյան
Ծնվել էմայիսի 23, 1985(1985-05-23) (38 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունWilliam Lyon Mackenzie Collegiate Institute?
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Ալիսա Փանիկյան (բուլղար․՝ Алис Паникян, մայիսի 23, 1985(1985-05-23), Սոֆիա, Բուլղարիա), հայազգի բուլղար-կանադացի լրագրող, հեռուսատահաղորդավար, մոդել, գեղեցկության մրցույթի տիտղոսակիր, «Կանադայի Միսս Տիեզերք 2006»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսա Փանիկյանը ծնվել է Սոֆիայում։ 5 տարեկան հասակում ծնողների հետ արտագաղթել է Կանադա։ Նյու-Յորքի համալսարանում ուսանել է լրագրություն, անգլերեն և հաղորդակցություն։ Բնակվում է Տորոնտոյում, աշխատում է որպես լրագրող և հեռուստահաղորդավար։ 2003 թվականին ավարտել է Տորոնտոյի William Lyon Mackenzie քոլեջ-ինստիտուտը։ Ալիսան գրում է կարճ պատմվածքներ, զբաղվում է վոլեյբոլով և յոգայով։ Նախքան «Կանադայի Միսս Տիեզերք» դառնալը, Ալիսան Կանադան ներկայացրել է 2006 թվականին Կոլումբիայում անցկացվող Reinado Internacional del Café կամ International Queen of Coffee pageant դիմակահանդեսում, որտեղ դարձել է առաջին կանադացի հաղթողը։ 1 մետր 83 սմ[2] հասակով Ալիսան Կանադայի պատմության մեջ ոչ միայն ամենաբարձրահասակ ազգային տիտղոսակիրն է, այլ նաև արժանացել է համաշխարհային մամուլի ուշադրությանը՝ որպես ամենաուժեղ թեկնածուներից մեկը, ով կհաջորդեր կրկին կանադացի Միսս Տիեզերք Նատալիա Գլեբովային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. One, Studio. «Գեղեցիկ, նուրբ հայուհի Ալիսա Պանիկյան (Photo)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  2. http://www.alicepanikian.com/biography/index.html Արխիվացված 2006-07-06 Wayback Machine Official website bio

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Նատալի Գլեբովա
Կանադայի Միսս Տիեզերք
Ալիսա Փանիկյան

2006
Հաջորդող
Ինգա Սկայա
Նախորդող
Էմիլի Քիս
Միսս Կանադա
Ալիսա Փանիկյան

2007
Հաջորդող