Հովհաննես Թորոսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թորոսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թորոսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1986(1986-12-07) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, դրամատուրգ և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրԻվան Վազովի անվան ազգային թատրոն
 Ovanes Torosyan Վիքիպահեստում

Հովհաննես Թորոսյան (բուլղար․՝ Ованес Торосян, դեկտեմբերի 7, 1986(1986-12-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուլղարահայ կինոյի և բեմի դերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության պատճառով Հովհաննեսի ընտանիքը հաստատվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ նա սովորել է Ուիլյամ Սարոյանի անվան թիվ 76 դպրոցում[2]։ 2009 թվականին Հովհաննեսն ավարտել է Սոֆիայի Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան (պրոֆեսորներ Պլամեն Մարկովի և Իվայլո Խրիստովի դասարան)[1][3], 2016 թվականին՝ նույն ակադեմիայի թատերական ռեժիսուրայի բաժինը։

Թորոսյանը համարվում է Սոֆիայի «Replica» թատրոնի համահիմնադիրը։ Հանդես է գալիս նաև Սոֆիայի Իվան Վազովի անվան ազգային թատրոնում, Սլիվենի Ստեֆան Կիրովի անվան դրամատիկական թատրոնում, Ալեկո Կոնստանտինովի անվան երգիծական թատրոնում, Ժամանակակից թատրոնում, «Sfumato» թատերական խմբում, Նիկոլայ Բինևի անվան պատանեկան թատրոնում և «Ազարյան» թատրոնում[3][4]։

Հովհաննես Թորոսյանը զբաղվում է վավերագրական, իմպրովիզացիոն թատրոնով և ռեժիսուրայով[5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
2008 «Ամեն ինչ քեզ համար»
2009 «Արևելյան խաղեր» Գեորգի
2011 «Թիլթ» Գոգո
«Ավե» Կամեն
2012 «Կրապեց»
«Ես՝ դու» Բոյան
2013 «Otchuzhdenie»
2014 «Պատիժ» Վասկո
«Փարոս կինը» կարճամետրաժ
«Իմպրովիզացրու սա» հեռուստաֆիլմ
2015 Գիրանալ առողջ ճանապարհով Կոնստանտին կարճամետրաժ
«Դավաճանություն» Վիկտոր
«Անհաջողակները» Վիկտոր
«Banat (Il Viaggio)» Քրիստիան
«Ներում» Սաշո կարճամետրաժ
«Ձյուն» Մարտի
«Դատախազը,պաշտպանը, հայրն ու որդին» Դեյան-Միրո
2016 «Ադամ» Ադամ / ժամապահ կարճամետրաժ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին առաջադրվել է «Իկար» մրցանակի «Puheniyat» ֆիլմում Մայքլի դերի համար
  • «Ոսկե վարդ» (2010) «Արևելյան խաղեր» և «Թիլթ» ֆիլմերում լավագույն դերասանական դերի համար
  • «Թիլթ» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար Բուլղարիայի ֆիլմարտադրողների միության մրցանակ (2010)
  • «Ավե» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար Բուլղարիայի ֆիլմարտադրողների միության մրցանակ (2011)
  • Տաշքենդի միջազգային կինոփառատոն, Ոսկե հեպարդ մրցանակ «Ավե» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Стефанова, Мая. «Ованес Торосян, актьор: Нямам ваучер, отивам в Кан». dnevnik.bg. dnevnik.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Дончев, Мартин. «Ованес Торосян». sofialive.bg. sofialive.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 Тодорова, Деница. «Актьорът Ованес Торосян пред „Труд": Историята с бежанците ми напомня за Троянския кон». trud.bg. trud.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Младежки фестивал Театър в аванс IV: Работно ателие с Ованес Торосян». hotnews.bg. hotnews.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Ovanes Torosyan». theatre.art.bg. theatre.art.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թորոսյան (դերասան)» հոդվածին։