Գևորգ Արաբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)
Գևորգ Արաբաջյան
բուլղար․՝ Кеворк Арабаджиян
Ծնվել է1929
ԾննդավայրՍիլիստրա, Ռումինիա
Մահացել էհունիսի 4, 1997(1997-06-04)
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունհայ
ԿրթությունՍոֆիայի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոցենտ
Մասնագիտությունգիտնական

Գևորգ Արաբաջյան (1929, Սիլիստրա, Ռումինիա - հունիսի 4, 1997(1997-06-04)), բուլղարահայ ռադիոտեխնիկ, գյուտարար և բարեգործ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Արաբաջյանը ծնվել է 1929 թվականին Ռումինիայի Սիլիստրա քաղաքում (1947 թվականից Բուլղարիայի կազմում է)։ Ծննդավայրում ռումինական գիմնազիա է հաճախել, որից հետո ուսումը շարունակել է Սոֆիայի ռումինական քոլեջում։ Աշխատել է Հաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտում։ 1958 թվականին ավարտել է Սոֆիայի տեխնիկական համալսարանը։ 1965 թվականին Բուխարեստի Ազգային գիտական պոլիտեխնիկում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Հաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտում ղեկավարել է «Տվյալների նախնական հաշվառման համակարգեր և միջոցներ» բաժինը։ Ստացել է դոցենտի կոչում։ Շվեյցարիայում Ժնևի ռադիոյի և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունում մասնակցել է ստանդարտիզացիայի և մետրալոգիայի ծրագրին։ 1977 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա։ 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ գործարկել է տվյալների և մուտքի համակարգը: Մահացել է 1997 թվականին[1]։

Գևորգ Արաբաջյանը ավելի քան 50 գիտական հոդվածի, երկու տեխնիկական գրքի, 16 հայտնագործության և պատենտների հեղինակ է[1]։

Կինը` Էմիլիա Զախարիևան, մանկական գրքերի հեղինակ էր[1]։

Գևորգ Արաբաջյանը իր ժառանգության մի մասը՝ 58300 ամերիկյան դոլար նվիրաբերել է Սիլիստրայի Սուրբ Տիրամայր հայկական եկեղեցուն։ Նրա նվիրատվությամբ կառուցվել է և իր անունն է կրում հայկական տունը։ Հայկական եկեղեցու փողոցը ևս կրում է Գևորգ Արաբաջյանի անունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Занов Иван (2003)։ Арменците в Силистра – минало и съвременност։ Силистра: издателство „Ритт“։ էջեր 82 – 83