Jump to content

Սոֆիայի տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիայի տեխնիկական համալսարան
պատկերանիշ
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհոկտեմբերի 15, 1945
ԱնդամակցությունEUT+?
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍտուդենտսկի
Կայքtu-sofia.bg
42°39′19″N 23°21′19″E / 42.6553°N 23.3552°E / 42.6553; 23.3552
Սոֆիայի տեխնիկական համալսարան (Բուլղարիա)
Սոֆիայի տեխնիկական համալսարան (Բուլղարիա)
Սոֆիայի տեխնիկական համալսարան, Բուլղարիա
 Technical University of Sofia Վիքիպահեստում

Սոֆիայի տեխնիկական համալսարան, ՍՏՀ (բուլղար․՝ Технически университет, (քաղաքի անունը չի մտնում պաշտոնական անվանման մեջ, բայց ավելանում է տարբերման համար), Բուլղարիայի խոշորագույն տեխնիկական համալսարան։ Մասնաճյուղեր ունի Պլովդիվում և Սլիվենում[1]։

Համալսարանում ուսանում են մոտավորապես 18 000 ուսանող, որոնցից գրեթե 10 %-ը կազմում են օտաերկրացիները։ Համալսարանը ընդգրկվում է Բուլղարիայի խոշորագույն ինը տեխնիկական բուհերի միավորման մեջ։

Համալսարանը հիմնադրվել է 1953 թվականին որպես Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ, երբ Պետական պոլիտեխնիկումը (1942-1953) բաժանվել է 4 բարձրագույն ինժեներական ինստիտուտի՝

  • Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ (այսօր՝ Տեխնիկական համալսարան),
  • Ինժեներա-շինարարական ինստիտուտ (այսօր՝ Ճարտարապետության, շինարարության և երկրաբաշխության համալսարան),
  • Քիմիա-տեխնոլոգիական ինստիուտ (այսօր՝ Քիմիական տեխնոլոգիայի և մետաղագործության համալսարան),
  • Լեռնա-երկրաբանական ինստիտուտ։

ՄԷԻ 1965 թվականին անվանափոխվել է Բարձրագույն Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ Հետո նրան շնորհվել է Լենինի անունը և այն մինչև 1990-ական թվականների սկիզբը կոչվել է Վ. Ի. Լենինի անվան բարձրագույն Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ 1995 թվականի հուլիսի 21Բուլղարիայի ազգային խորհրդի որոշմամբ ստացել է համալսարանի կարգավիճակ և անվանափոխվել է Տեխնիկական համալսարան։

Ուսումնական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կրթական նախագիծը միավորում է՝

  • ֆակուլտետներ՝
    • Սոֆիայում, 11 հիմնական և 3 գործառական ֆակուլտետ (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն դասավանդմամբ),
    • Պլովդիվում, 2 հիմնական ֆակուլտետ,
    • Սլիվենում, 1 հիմնական ֆակուլտետ,
  • քոլեջներ (բուհեր), Սոֆիայում և Սլիվենում,
  • միջին մասնագիտացված ուսումնարաններ, Սոֆիայում և Պրավեցում,
  • դեպարտամենտներ և կենտրոններ։

Գիտական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական և կիրառական գործունեությունը կազմակերպվում է հետևյալ ստորաբաժանումներում՝

  • Գիտահետազոտական սեկտոր, որն իր մեջ ներառում է 15 գիտահետազոտական և գիտակիրառական լաբորատորիա
  • 5 փոքր ձեռնարկություններ՝ ԵՖՏՈՄ-ՅՈՆ, ԵՖՏՈՄ-ԽԻՄ, ՄՈԴ-ՄԱՆ, ՄՈՒՍԱՏ, ԵՄՆՄ
  • Ուսումնական-փորձառական ձեռնարկություն (Ուսումնական գործարան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի տեխնիկական համալսարան» հոդվածին։