Jump to content

Հայոց ցեղասպանության հուշարձան (Պլովդիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Պլովդիվ)
Տեսակհուշարձան
Երկիր Բուլղարիա
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական դպրոցի բակում։ Մեկ այլ հուշարձան էլ գտնվում է Պլովդիվի հայկական գերեզմանատանը

Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ Բալկանյան պատերազմներում (1912, 1913) և հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի։ Հուշարձանը տեղադրվել է 1930 թվականի սեպտեմբերի 19-ին[1][2]։ Հուշարձանաքարը Հայաստանից բերված տուֆ է, խաչի շուրջբոլորը կան խորհրդանշական զարդանախշեր և նռնենի։

Հուշարձանի շինարարությունն սկսվել է 1920-ական թվականներին և ավարտվել է 1930-ականներին։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ոչ մեծ քանդակ, տապանաքարի նման՝ հայերեն փորագրություններով և սրբապատկերներով։ Փորագրված է՝

Ի հիշատակ 1912 -1913 թթ. Բուլղարական պատերազմում և 1915 -1918 թթ. նահատակված հայերի (թվարկված են անունները)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, Բուլղարիա, Պլովդիվ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Memorial in Plovdiv, Bulgaria