Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
ՀասցեБългария, София, улица Лайош Кошут 6
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Օծման թվականհունիսի 12, 2022
Հիմնական ամսաթվերը2022
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրված2022
Բարձրություն24,12 մետր
Մակերես310 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 St. Theotokos Armenian church, Sofia Վիքիպահեստում
armenianchurch-sofia.org

Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Света Богородица), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին[1]։ Գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Լայոշ Կոշուտ 6 հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բուլղարիայի տարածքում հայերը հաստատվել են դեռ վաղ միջնադարում՝ նախքան բուլղարական պետականության հաստատումը։ Օսմանյան կայսրության իշխանության տարիներին, երբ Հայկական լեռնաշխարհում և Միջագետքում պարբերաբար տեղի էին ունենում թուրք-պարսկական պատերազմներ, Արևելյան Հայաստանից Բալկանյան թերակղզի են տեղափոխվում հայ գաղթականների խմբեր։ Բուլղարիայի գործող հայկական գաղթօջախը ստվարանում է 16-րդ դարում և հատկապես 17-րդ դարի սկզբին, որով պայմանավորված՝ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։

17-րդ դարում Սոֆիայում կառուցվել է հայկական եկեղեցի, սակայն առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ համայնքը կորցրել է այն։ 19-րդ դարի վերջին հիմնադրված Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդարանի համար որոշվում է նոր եկեղեցի կառուցել Սոֆիայում։ 1936 թվականին եկեղեցին տեղափոխվել էր մայրաքաղաքի նորաբաց Հայկական ժողովրդական տուն, որտեղ գտնվել է շուրջ ութ տասնամյակ[3]։ 2006 թվականի վերջին ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանի նախագծով սկսվեց ներկայիս եկեղեցու շինարարությունը[2], իսկ 2015 թվականի գարնանը շինարարությունն ավարտվել է մինչև գմբեթները։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 12-ին[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը 310 մ2 է, բարձրությունը՝ 24,12 մ է, իսկ բացված կառուցապատվածությունը՝ 700 մ2[2]։ 2022 թվականի ամռանը ապամոնտաժվել են մետաղական ցանկապատերը, և այգին բացվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զոհրաբ Ղասաբյան. «Բուլղարիայի հայոց թեմ». www.armenianreligion-am.armin.am. Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  2. 2,0 2,1 2,2 «Новата арменска църква». Света Богородица - арменска апостолическа православна църква - София. 13 նոյեմբերի 2020 թվական.
  3. «Բուլղարիայում ՀՀ դեսպանն ու Սոֆիայի քաղաքապետն այցելեցին հայկական "Սուրբ Աստվածածին" եկեղեցու շինհրապարակ». Հայաստանի Հանրապետության արտքաին գործերի նախարարություն. 20 հուլիսի, 2018 թվական.
  4. «Սոֆիայի հայկական «Սուրբ Աստվածածին» նորակառույց եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը». Օրեր. 12 հունիսի 2022 թվական.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]