Պալքանյան մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Պալքանյան մամուլ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ, հնչակյան կուսակցության Բուլղարիայի շրջանի գործադիր հանձնաժողովի օրգան։

Լույս է տեսել 1915, 1918-1922, 1931-1944 թվականներին, Ռուսչուքում, ապա՝ Սոֆիայում։ Խմբագիրները՝ Ժ․ Միրզախանյան, Է․ Չոփուրյան, Գ․ Գույումջյան, Հ․ Պողոսյան։

Լուսաբանել է կուսակցության գործունեությունը Բալկաններում, նյութեր տպագրել հայ ժողովրդի պատմության ողբերգական դեպքերի և Հայկական հարցի լուծման ուղիների մասին, անհաշտ դիրք գրավել դաշնակցության հանդեպ, նրա ղեկավարներին մեղադրել հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ անհեռատես քաղաքականության համար։

Թերթը ողջունել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը, ընթերցողներին իրազեկ պահել մայր հայրենիքում կատարվող վերափոխումներին։ Վերլուծականներ է տպագրել երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին Եվրոպայի քաղաքական կուսակցության, հիտլերյան Գերմանիայի ռազմականացման, հանուն խաղաղության ԽՍՀՄ ջանքերի մասին։

«Պալքանյան մամուլ»-ի ուշադրության կենտրոնում են եղել բուլղարահայ համայնքի և նրա կազմակերպությունների (ՀՕԿ, թեմական խորհուրդ, ՀԲԸՄ են) գործունեությունը, ներգաղթի կազմակերպումն ու ընթացքը։ Նյութեր է տպագրել նաև Բուլղարիայի ներքին և արտաքին կացության մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 88 CC-BY-SA-icon-80x15.png