Պողոս Աֆեյան
Պողոս Աֆեյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Бохос Афеян |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Бохос Бедрос Афеян |
Ծնվել է | ապրիլի 30, 1924[1][2] Պլովդիվ, Բուլղարիա[1][2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 18, 1969[1][2] (44 տարեկան) Պլովդիվ, Բուլղարիա[1][2] |
Մասնագիտություն | ռեժիսոր և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Ամուսին | Նադյա Աֆեյան |
Պողոս Պետրոսի Աֆեյան (ապրիլի 30, 1924[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2] - փետրվարի 18, 1969[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2]), հայկական ծագմամբ բուլղարացի ռեժիսոր, երգիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոս Աֆեյանը ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[3]։ Կրթությունն ստացել է Պլովդիվի հայկական դպրոցում։ Գործունեությունն սկսել է Սոֆիայի ժողովրդական օպերայի երգչախմբում, այնուհետև մասնագիտացել է Գերմանիայում։ 1956 թվականին Պլովդիվի ժողովրդական օպերայում ներկայացրել է իր առաջին բեմադրությունը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, այնուհետև՝ բեմադրություններ Սոֆիայի ժողովրդական օպերայում։ 1959-1969 թվականներին (ընդհատումներով) եղել է Պլովդիվի ժոդովրդական օպերայի գլխավոր ռեժիսոր։ Բեմադրել է Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Բիզեի «Կարմեն», Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի» (բուլղարական բեմում առաջին անգամ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր (Վագների «Տանհոյզեր», Մենոտտիի «Հյուպատոս»)։ Բեմադրություններ է իրականացրել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում[4][5]։
Պողոս Աֆեյանի ռեժիսորական արվեստին բնորոշ է բեմական գործողության և երաժշտական կերպարների օրգանական միաձուլումը, հոգեբանական խորությունը և արդիականության սուր զգացողությունը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 170.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 176.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Култура: Да си спомним: 100 години от рождението на Надя Афеян»։ Kultura newspaper (անգլերեն)։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Պետական արխիվի տեղեկատվական համակարգ, Պողոս Աֆեյան»
- ↑ Պողոս Աֆեյանի կենսագրությունը AV production կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 170)։ ![]() |