Jump to content

Կիրկոր Կիրկորով (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրկոր Կիրկորով (այլ կիրառումներ)
Կիրկոր Կիրկորով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 1968(1968-03-04) (56 տարեկան)
Ծննդավայր՝Վառնա, Բուլղարիա
Հասակ՝171 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ[1]

Կիրկոր Կիրկորով (բուլղ.՝ Киркор Михайлов Киркоров, մարտի 4, 1968(1968-03-04), Վառնա, Բուլղարիա[2]), հայկական ծագումով բուլղարացի բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի սիրողական առաջնությունների չեմպիոն։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական առաջին խոշոր հաջողությունը ձեռք է բերել 1986 թվականին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի տիտղոսը։ Ընդ որում՝ վճռորոշ՝ եզրափակիչ մենամարտում պարտվել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Դիեգո Դրումին[3]։

Դրանից երեք տարի անց՝ 1989 թվականին, Աթենքում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Ռուդոլֆոյին[4]։ Այդ նույն տարում Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի՝ եզրափակիչում զիջելով տանտերերի ներկայացուցիչ Այրաթ Խամատովին[5]։ 1991 թվականին շվեդական Գյոթեբորգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում դեռ քառորդ եզրափակիչում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջամել Լիֆային և մնացել առանց մրցանակի[6]։ Սակայն այդ նույն տարում ավստրալիական Սիդնեյ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ հռչակվել է աշխարհի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի[7]։

Կիրկորովը Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցել է Սեուլի 1988 թվականի և Բարսելոնայի 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերին, բայց երկու օլիմպիադայից էլ վերադարձել է առանց մրցանակի[8]։

1993 թվականից նա իր ուժերը փորձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Այստեղ առաջին քսան մենամարտերն իրար հետևից ավարտել է հաղթանակով, բայց քսանմեկերորդում միավորների փոքր տարբերությամբ զիջել է մրցակցին։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ընդհանուր առմամբ տարել է 29 հաղթանակ և կրել 27 պարտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. Cytuj | url = https://www.olympedia.org/athletes/1081 | tytuł = Kirkor Kirkorov | opublikowany = olympedia.org | język = en | data dostępu = 2020-07-01
  3. cytuj| url = http://amateur-boxing.strefa.pl/Championships/EuropeanJuniorChampionships1986.html%7C(չաշխատող հղում) tytuł = 9.European Junior Championships - Copenhagen, Denmark - September 15-21 1986| data dostępu = 2013-09-22| opublikowany = amateur-boxing.strefa.pl| język = en
  4. cytuj| url = http://amateur-boxing.strefa.pl/Championships/EuropeanChampionships1989.html%7C(չաշխատող հղում) tytuł = 28.European Championships - Athens, Greece - May 29 - June 3 1989| data dostępu = 2013-09-22| opublikowany = amateur-boxing.strefa.pl| język = en
  5. cytuj| url = http://amateur-boxing.strefa.pl/Championships/WorldChamps1989.html%7C(չաշխատող հղում) tytuł = 5.World Championships - Moscow, Soviet Union - September 17 - October 1 1989| data dostępu = 2013-09-22| opublikowany = amateur-boxing.strefa.pl| język = en
  6. cytuj| url = http://amateur-boxing.strefa.pl/Championships/EuropeanChampionships1991.html%7C(չաշխատող հղում) tytuł = 29.European Championships - Gothenburg, Sweden - May 7-12 1991| data dostępu = 2013-09-22| opublikowany = amateur-boxing.strefa.pl| język = en
  7. cytuj| url = http://amateur-boxing.strefa.pl/Championships/WorldChamps1991.html%7C(չաշխատող հղում) tytuł = 6.World Championships - Sydney, Australia - November 15-23 1991| data dostępu = 2013-09-22| opublikowany = amateur-boxing.strefa.pl| język = en
  8. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]