Գոհարիկ Ղազարոսյան
| Գոհարիկ Ղազարոսյան | |
|---|---|
![]() | |
| Բնօրինակ անուն | արմտ. հայ.՝ Գոհարիկ Ղազարոսեան |
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1907[1][2] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] |
| Երկիր | |
| Մահացել է | հոկտեմբերի 29, 1967[1][2] (59 տարեկան) Փարիզ[4] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահարուհի |
| Գործիքներ | դաշնամուր |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Գոհարիկ Ղազարոսյան (դեկտեմբերի 21, 1907[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - հոկտեմբերի 29, 1967[1][2], Փարիզ[4]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա 1926 թվականին։ Սովորել է Պաուլ Դուկասի և Լազար Լևիի հետ։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո Եվրոպայում հանդես է եկել որպես կոմպոզիտոր և դաշնակահար[5]։
Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին՝ դաշնամուր, Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե-Դյուկասին՝ կոմպոզիցիա։ Բնակվել է Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական, հասարակական գործունեությամբ։ 1934 թվականից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ-ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ (Ավետիք Իսահակյանի «Կտակ», Սիլվա Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով և այլն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկական ժողովրդական և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության XX դարի բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913 թվականին հավաքած ժողովրդական երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ և այլն։ Մահացել է Փարիզում։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոնատա դաշնամուրի համար
- Էտյուդ համար 9
- Հավաքածու դաշնամուրի համար
- Կվարտետ Արչի
- Երեք հայ ժողովրդական երգ
- Պրելյուդ Les Armeniannes
- Երեք երգ ջութակի և դաշնամուրի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Samuel R., Sadie J. A. The Norton/Grove dictionary of women composers — W. W. Norton & Company, 1994. — 548 p. — ISBN 978-0-393-03487-5
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 Présence Compositrices — 2020.
- ↑ «Գոհարիկ Ղազարոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 22)։ |
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 1967 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարուհիներ
- Հայ կին կոմպոզիտորներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
