Լինոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լինուս (Հռոմի պապ)ից)
Jump to navigation Jump to search
Լինոս
լատ.՝ Linus PP.
 
Մասնագիտություն հոգևորական
Ծնունդ անհայտ
Տոսկանա, Իտալիա
Մահ 79
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Մայր Claudia?

Լինուս (Linus, անհայտ, Տոսկանա, Իտալիա - 79, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 64 (կամ 67) թ. առ 76 (կամ 78) թ. սեպտեմբերի 23-ը, Կաթոլիկ եկեղեցին նրան համարում է Պետրոս առաքյալից հետո երկրորդ Հռոմի պապը, Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը։ Հիշատակվում է II դարի եկեղեցական գրող Հիրենեոս Լիոնացու «Աղանդների դեմ» երկում, որտեղ նա նույնացվում է Նոր Կտակարանի Առ Թիմոթեոս երկրորդ թղթում (4։22) հիշատակվող Լինոսի (Ղինոս) հետ («Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները»)։