Գրատպության թանգարան (Երևան)
Jump to navigation
Jump to search
Գրատպության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Հայաստանի ազգային գրադարան |
Հասցե | Տերյան 72 |
Հիմնադրված է | 2017 |
![]() | |
![]() |
Գրատպության թանգարան, Հայաստանի ազգային գրադարանի շենքում[1] գործող թանգարան, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ Հայաստանի ազգային գրադարանում, ստեղծվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան[3]:
2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ[4][5]:
Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տպագրության պատմությունը ներկայացված է Գրատպության թանգարանի վեց սրահներում`
- «Գրի ակունքները սրահում» ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ[3]:
- «Հայոց այբուբենը սրահում» ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը[3]:
- «Հայ գրատպության առաջնեկները սրահում» ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (հրատարակվել է Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում, 1512 թ.), Աստվածաշունչը (հրատարակված Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796 թթ.)[3]:
- «Հայկական գրատպության սփյուռքը սրահում» ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Այստեղ կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը[3]:
- «Գրահրատարակչություն սրահում» ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը[3]:
- «Գրի հավերժությունը սրահում» ներկայացված է տպագրության սկզբնավորումը Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ[3]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան
- ↑ Ազգային գրադարանում բացվեց Հայ գրատպության թանգարանը
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Գրատպության թանգարան
- ↑ «Association of European Printing Museums ~ Members»։ www.aepm.eu։ Վերցված է 2018-08-21
- ↑ Association of European Printing Museums, National Library of Armenia. The Museum of Printing
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանում բացվեց Գրատպության թանգարան
- Գրատպության թանգարանը մեկ տարվա ընթացքում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել
- Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրատպության թանգարան (Երևան) կատեգորիայում։ |