Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)
Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Նիդերլանդներ, Ամստերդամ |
Աշխարհ | Եվրոպա |
Կրոնադավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Կառուցման սկիզբ | 1713 |
![]() ![]() |
|
52,37172° с. ш. 4,90217° в. д.HGЯO |
Սուրբ Հոգի եկեղեցի, առաջին հայ առաքելական եկեղեցին Ամստերդամում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հոգի եկեղեցին հիմնվել է 1714 թվականին 40 հայ վաճառականների ջանքերով։ 1747 և 1749 թթ. Հովհաննես Մինաս Ամասիացի վարդապետի և եկեղեցու երեցփոխան Առաքել Տեր Առաքելենցի հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվում է և ստանում այժմյան տեսքը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի արձանագրությունից երևում է, որ 1747 թվականին նորոգվել են եկեղեցու աստիճանները և վերին ու ներքին երեք պատուհանները, 1749 թվականի արձանագրությունից՝ զետեղված բուն եկեղեցու դռան վերևի մասում, տեղեկանում ենք, որ նորոգվել է դուռը՝ մարմարե սալիկներով, լայնացվել և բարձրացվել է գավիթը և նկարազարդվել է առաստաղը։
18-րդ դարից հետո հայ գաղութի թիվը սկսել է նվազել, 1806 թվականից հետո եկեղեցում որևէ արարողություն այլևս չի կատարվել։ 1874 թվականին եկեղեցին վաճառվել է «Ամենասուրբ Փրկիչ» բարեգործական կաթոլիկ միությանը։ Վերջիններս, եկեղեցու վրա ավելացնելով ևս մեկ հարկ, հանձնել են իրենց հսկողության տակ գտնվող մայրապետներին, ովքեր էլ եկեղեցին վերածել են կաթոլիկ դպրոցի։
1960-ական թթ., հոլանդահայ գաղութի ստվարանալու հետ մեկտեղ, մեծացել է նաև հայոց պատմական եկեղեցին վերագնելու պահանջն ու անհարժեշտությունը։ 1985 թվականին, հոլանդահայերի կատարած հանգանակության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած միջոցներով հաջողվել է վերագնել եկեղեցին։
1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է Սուրբ Հոգի եկեղեցին։ 2009-2013 թթ. Սուրբ Հոգի եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։
Ներկայումս հոգևոր հովիվը Տեր Տարոն քահանա Թադևոսյանն է[1]։
Գառան բարձրաքանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու շենքի մուտքի վերին հատվածում քանդակված է գառան մարմարյա բարձրաքանդակ, որի մի կողմում գրված է ANNO (թվական), մյուս կողմում՝ 1714, ավելի ներքև կա հայերեն արձանագրություն, որը տեղեկացնում է, որ եկեղեցու քահանա Հովհաննես վարդապետը ի հիշատակ իր ծնողների 1749 թվականին վերանորոգման աշխատանքներ է իրականացրել եկեղեցում, որի ընթացքում էլ ստեղծվել է բարձրաքանդակը։ Քանդակված գառը բռնել է խաչի նշանով ծոփքավոր դրոշակը։
![]() |
Գառն Աստծոյ խաչանիշ դրօշակակիր։ - Ա. Սարուխան
|
![]() |
Գառան բարձրաքանդակը գտնվում է տերևազարդով ոճավորված շրջանակի կենտրոնում, որը պատկերաքանդակն համահունչ է դարձնում մուտքի մյուս զարդատարրերի հետ։ Պատկերաքանդակի և զարդաձևերի ներդաշնակությունը վեհաշուք տեսք են հաղորդում մուտքին[2]։
Հայոց ցեղասպանության խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է խաչքար[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաջիրյան Է. Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 3, Եր., 2013, էջ 147
- Սարուխան Ա. Հոլանդիան և հայերը, Վիեննա 1926թ էջ 156-157
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Armeens Apostolische Kerk»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-04-07
- ↑ «Հոլանդիայի Սբ. Հոգի եկեղեցու պատկերաքանդակի քննությունը և զուգահեռները։ Հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-03-ին։ Վերցված է 2016-07-14
- ↑ Նիդեռլանդների մայրաքաղաքում նոր խաչքար կտեղադրեն` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եկեղեցու պաշտոնական կայքը
- Armeens Apostolische Kerk, the Armenian Apostolic Church of Amsterdam, Soorp Hoki (Holy Spirit) Archived 2016-03-04 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |