Գրիգոր Մարզվանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Մարզվանեցի
Ծնվել է1662
ԾննդավայրՄարզվան, Ամասիայի մարզ, Թուրքիա
Մահացել է1730

Գրիգոր Մարզվանեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XVII — XVIII դարերում հայ տպագրիչ, գրաձուլիչ, հայերեն տպագիր գրքի փորագրական արվեստի հիմնադիր։ Աբգար Թոխաթեցուց հետո երկրորդ խոշոր տպագրիչը Կոստանդնուպոլսում։ Ծնվել է Մարզվանում, սովորել Ամրդոլու վանքի դպրոցում։ Գրիգոր Մարզվանեցու տպարանն աշխատել է շուրջ 45 տարի, մինչն 1734 թվականը և հրատարակել մոտ 14 անուն գիրք։

Լավագույն հրատարակությունները՝ «Յայսմաւուրք» (1706 թվական), «Ագաթանգեղոս» (1709 թվական), Զենոբ Գլակին վերագրվող «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ» (1719 թվական), Հովհաննես Ոսկեբերանի «Ներբողեանք» (1734 թվական), ձևավորված, լրացված են խորաններով, զարդերով, զարդագրերով։ Գրիգոր Մարզվանեցին իր գործակից Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու հետ XVIII դարում հայ տպագրությունը հասցրեց բարձր մակարդակի։ 1708 թվականից Գրիգոր Մարզվանեցուն գործակցել են նաև իր, Ներսեսի և Թագավորի որդիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png