Հարթ տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարթ տպագրություն, պոլիգրաֆիական տպագրության եղանակ, երբ տպաձևի տպագրող և բացատատարրերը (չտպագրող) գտնվում են նույն հարթության մեջ։ Տպագրող և չտպագրող տարրերի առկայությունը պայմանավորված է մակերևույթի տարբեր ֆիզիկաքիմիական հատկություններով (տպաձևի մակերևույթը նախապես ենթարկվում է քիմիական մշակման), տպագրող տարրերը պատվում են յուղոտ ներկով, իսկ բացատատարրերը՝ ջրով։ Քանի որ ջուրը և յուղը չեն միախառնվում, տպաձևի նախօրոք խոնավացրած բացատները չեն ներկապատվում, ներկը քսվում է միայն տպագրող տարրերին։ Տպագրության պրոցեսում տպաձևը մեկընդմեջ խոնավացնում են, ներկապատում, այնուհետև ներկը ճնշմամբ փոխադրվում է թղթի (կամ այլ նյութի) վրա։ Հարթ տպագրության եղանակներն են վիմագրությունը, օֆսեթ տպագրությունը և ֆոտոապագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png