Նոտրգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոտրգիր, սերում է բոլորգրից։ Այն մշակվել ու հարմարեցվել է արագագրության համար։ Տառերն ունեն համապատասխան գծագրումներ, կառուցվածքային ու դիրքային հատկանիշներ։ Նոտրգիր անվանումը սերում է հունական notarios (լատին․՝ notarius)` դպիր, գրագիր բառից` իբրև դպիրների, գրագիրների գիր։ Գործածությամբ հայտնի է 13-րդ դարից, բայց առավել տարածում է ստացել 15-րդ դարից։ Նոտրգիրն ընկած է ձեռագիր տարբերակների հիմքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987