Մատթեոս Ծարեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատթեոս Ծարեցի
Մահացել է1661
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտությունտպագրիչ և հոգևորական
1661 թ. Մատթեոս Ծարեցու հրատարակած «Հիսուս որդի» գրքի անվանաթերթը

Մատթեոս Ծարեցի (ծն. մոտ. 1590 թ., Ծար - 1661 թ., Ամստերդամ), հայ հոգևորական և հրատարակիչ։ 17-րդ դարի Ամստերդամի հայկական տպագրության հիմնադրիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արցախի Ծար գավառում։ Էջմիածնի ծառայել է որպես կաթողիկոսի քարտուղար։ 1655 թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը նրան գործուղել է Եվրոպա՝ տպարան հիմնելու և Աստվածաշունչը հայերեն տպագրելու նպատակով։ Սկզբում Ծարեցին դա փորձել է անել Իտալիայում, սակայն նրան խոչընդոտել է Ինկվիզիցիան։ Այնուհետև 1658 թ. մեկնել է Նիդերլանդներ։

Նույն տարի, նոյեմբերի 27-ին, պայմանագիր է կնքել հայտնի տառագիր Քրիստոֆել վան Դայքի հետ և վերջինս պատրաստել է հայկական տառատեսակներ։ Ծարեցին հրատարակության է պատրաստել «Հիսուս որդի» գրքույկը, որին ավելացրել է նաև փոքրիկ հիշատակարան։ Սակայն մահացել է նախքան վերջինիս լույս տեսնելը 1661 թ. հունվարի 3-ին։ Աճյունը ամփոփվել է Ամստերդամի Աուդեկերկ եկեղեցու գերեզմանատանը։

Ծարեցու գործը շարունակել է Ոսկան Երևանցին, և 1666 թ. առաջին անգամ հայերեն լեզվով տպագրվել է Աստվածաշունչը։

Ծարեցու հիմնադրած տպարանը գործել է մինչև 1718 թ.։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
  • Կարապետ եպս. Ամատունի, Ոսկան վրդ. երևանցի և իր ժամանակը. Լուսաւոր էջ մը ԺԷ. դարու հայ եկեղեցական պատմութենէն, Վենետիկ-Սբ. Ղազար, 1975 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 9)։
  • Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը և Հռոմ (ԺԷ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
  • Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Երևան, 1988։
  • Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
  • John A. Lane, The Diaspora of Armenian Printing 1512-2012, University of Amsterdam in collaboration with the Ministry of Culture of the Republic of Armenia.; Bilingual edition (August 2012). ISBN 9081926403

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]