Վասակ Պապաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասակ Պապաջանյան
Ծնվել է1847
ԾննդավայրԵրևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1893
Մահվան վայրԾաղկաձոր, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ, ուսուցիչ և խմբագիր

Վասակ Պապաջանյան (1847, Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1893, Ծաղկաձոր, Հայաստան), հայ խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Եղել է Երևանի առաջին պարբերական «Պսակ» լրագրի խմբագիր-հրատարակիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ուսումը շարունակել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել դոկտորի աստիճան։ 1876 թվականին վերադարձել և 1877 թվականին ստանձնել է Շուշիի թեմական դպրոցի տեսչի պաշտոնը։ Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր։ Առաջադիմական հայացքները հարուցել են Ղարաբաղի հոգևոր թեմի և էջմիածնի սինոդի դժգոհությունը, և Վասակ Պապաջանյանը 1878 թվականին հեռացվել է տեսչությունից։ Հրատարակել է «Պսակ» պարբերականը, աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին։ 1882—1883 թվականներին Գևորգյան ճեմարանում վարել է փիլիսոփայության և մանկավարժության դասընթացներ։ 1883 թվականին սարքավորել է իր սեփական տպարանը, որտեղ նույն թվականին տպագրվել է բժիշկ Լևոն Տիգրանյանի «Առողջապահական թերթ»-ը[1]։ «Հայասեր-ազգասեր» հայրենասիրական խմբակին գործակցելու համար 1885 թվականին արտաքսվել է Կովկասից, 1889 թվականին վերադարձել Երևան, 1893 թվականին բնակություն հաստատել Դարաչիչակ գյուղում (այժմ՝ Ծաղկաձոր)[2], որտեղ էլ մահացել է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130 CC BY-SA icon 80x15.png