Արսեն Այտընյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow.png  Տե՛ս նաև Արսեն (այլ կիրառումներ) 
Picto Info sciences exactes.png
Արսեն Այտընյան
Aydinian.jpg
Ծնվել է հունվարի 19, 1825({{padleft:1825|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}})
Մահացել է հուլիսի 21, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}}) (77 տարեկանում)
Մասնագիտություն լեզվաբան և քերական


Արսեն Այտընյան (հունվարի 19, 1825({{padleft:1825|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}}) - հուլիսի 21, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})), հայ բանասեր, լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսի Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վանքում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։

Դեռ փոքր հասակից Այտընյանը մեծ սեր է հանդես բերել լեզուների նկատմամբ. տասնվեց տարեկանում նա իմացել է լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն։ Սրանց հետագայում ավելացել են պարսկերենը, հունարենը, սանսկրիտը։ Այտընյանը հիանալի գիտեր իր մայրենի լեզուն՝ հայերենը՝ և' գրաբարը, և՛ աշխարհաբարը։ Դեռ 20 տարեկան հասակում գրաբար է թարգմանել մի շարք գործեր։

Արսեն Այտընյանը մեծ հարգանքի և բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակի և հետագա նշանավոր հայ և եվրոպացի ականավոր հայագետների կողմից։ Նրա «Քննական քերականության» հրատարակումից ընդամենը մեկ տարի էլ չանցած, գերմանացի հայտնի լեզվաբան, հայագետ Պետերմանը Արսեն Այտընյանի աշխատության մասին մի ընդարձակ դրվատական զեկուցում է ներկայացրել Բեռլինի ակադեմիային։ Ֆրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ Անտուան Մեյեն հայերենի համեմատական քերականությանը նվիրված իր արժեքավոր աշխատությունը («Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ») նվիրել է Արսեն Այտընյանի հիշատակին։ Հայտնի լեզվաբան և հայագետ Նիկողայոս Մառը Այտընյանի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ Այտընյանին հղած իր հեռագրում նրան անվանել է նոր հայերենի քերականության հայր։ Արսեն Այտընյանի լեզվաբանական ժառանգությունը ըստ արժանվույն է գնահատվել նաև սովետահայ լեզվաբանների կողմից։

1887 թվականին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886 թվականին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբա։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։[1]

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը Ագաթանգեղոսի կրկնագիր օրինակի մասին։ 1845-1849 թվականներին հորինել է հայերեն «երկրագունդը» (գլոբուս)։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա գլուխգործոց «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է գրաբարի փոխարեն աշխարհաբար լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884 թվականին՝ «Ոսկեդարյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Այտընյանը շուրջ քսան տարի զբաղվել Է մանկավարժությամբ, որպես ուսուցիչ և որպես վարժարանի վարիչ աշխատել Է Վիեննայում, Պոլսում և Զմյուռնիայում։ Իր մանկավարժական գործունեության ընթացքում փորձել է կիրառել դաստիարակության և ուսուցման առաջավոր մեթոդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 90-91 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․ Գ․ Վարդանյան «Արսեն Այտընյան» (Ծննդյան 140-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1965, էջ 177-183